Basic information
Number
N 45-Ն
Type
Հրաման
Act type
Base act (05.06.2025-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 04.06.2025
Enactment organisation
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Enactment date
30.05.2025
Signing organisation
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Signing date
30.05.2025
Effective date
05.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«30» մայիսի 2025 թ.

N 45-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 38-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը սահմանելու և հանրակրթական ուսումնական հաստատության և ծնողի միջև երկարօրյա ուսուցման կազմակերպման նպատակով կնքվող պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 38-Ն հրամանի հավելված 1-ում՝

1) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-9-րդ դասարաններում ՀՊՉ-ի պահանջներին համապատասխան սովորողի ուսումնառության ցածր արդյունքների դեպքում առարկայական ծրագրի յուրացումը ապահովելու նպատակով կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա տվյալ առարկան դասավանդող ուսուցիչը կամ սովորողի դասղեկը երկարօրյա ուսուցում կազմակերպելու համար հիմնավորված գրավոր առաջարկով դիմում է տնօրենին՝

1) այն դասարաններում, որտեղ սովորողների որևէ առարկայի առաջադիմության գնահատումն իրականացվում է բնութագրող գնահատման արդյունքում՝ յուրաքանչյուր ամսվա ավարտին ձևավորող գնահատման հիման վրա արձանագրված ուսումնառության ցածր արդյունքներ ունենալու դեպքում.

2) այն դասարաններում, որտեղ իրականացվում է միավորային գնահատում, սովորողների կողմից որևէ առարկայից ուսումնառության փուլի (թեմա, ենթաթեմա, թեմաներ) ավարտին ձևավորող գնահատման արդյունքում արձանագրված ուսումնառության ցածր արդյունքներ ունենալու, ինչպես նաև ամփոփիչ գնահատման արդյունքում 1-3 միավոր գնահատվելու դեպքում:»:

2) լրացնել նոր՝ 24-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«24. Ոչ պետական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցում կարող է իրականացվել տվյալ հաստատության հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ սահմանված ընթացակարգով:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

 

5/30/2025

Ժ. ԱնդրեասՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation