Գլխավոր տեղեկություն
Համար
N 744-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (13.06.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.09-2025.06.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2025 թվականի N 744-Ն

 

«ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 3-րդ մասն ու 24-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 85.210.01603, գրանցման օրը՝ 2003-02-05, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փ., 8, 2310) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04828, գրանցման օրը՝ 2003-01-31, հասցեն՝ քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, 4):

2. Ստեղծել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» մասնաճյուղ։

3. Սահմանել, որ՝

1) «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում՝

1) հաստատել ամրացված և սեփականության իրավունքով պատկանող փոխանցվող գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը, միացման կարգը և պայմանները, գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների (ներառյալ վիճարկվող պարտավորություններ) փոխանցման ակտը, ինչպես նաև «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունները.

2) ապահովել՝

ա. «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,

բ. «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման և «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության սույն որոշումից բխող կանոնադրության փոփոխության պետական գրանցումը,

գ. «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» մասնաճյուղի կանոնադրության հաստատումը և իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից հաշվառումը։

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո չորսամսյա ժամկետում «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2009 թվականի հունիսի 23-ին կնքված՝ ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 49/009 պայմանագրում որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման N 3 հավելվածի 17-րդ կետը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան