ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 750-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման N 12 հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 3-րդ կետի 2–րդ ենթակետը «վերաբաշխումների դեպքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 7.1.-ին և 7.2.-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին և 7.2-րդ կետերով՝
«7.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1236. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի շրջանակներում գլխավոր կարգադրիչը միջոցառումները կատարող պետական մարմինների առաջարկների հիման վրա կապիտալ շինարարության և հիմնանորոգման ծրագրերում (միջոցառումներում) ընդգրկված օբյեկտների գծով սահմանված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժերը, որոնք կատարվում են տվյալ միջոցառման տվյալ կատարողի տվյալ հոդվածով տարեկան և բոլոր եռամսյակներում ընդհանուր հատկացման, ինչպես նաև արդյունքային (կատարողական) ցուցանիշների պահպանմամբ, ներկայացված առաջարկին համաձայնելու դեպքում ինքնուրույն է իրականացնում Որոշման N 5 հավելվածի N 2 աղյուսակի փոփոխությունը, որի մասին ծանուցում է միջոցառումը կատարող մարմնին՝ միջեռամսյակային տեղաշարժը գանձապետական վճարահաշվարկային համակարգում մուտքագրելու նպատակով՝ փոփոխությունների մասին տեղեկացնելով նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
7.2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1236. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի շրջանակներում գլխավոր կարգադրիչը միջոցառումները կատարող պետական մարմինների առաջարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային միջոցառմամբ օբյեկտներով չբաշխված տողերով նախատեսված գումարների՝ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագիր(գրեր) ունեցող օբյեկտների միջև բաշխումը, որը կատարվում է տվյալ միջոցառման տվյալ կատարողի տվյալ հոդվածով տարեկան և բոլոր եռամսյակներում ընդհանուր հատկացման, ինչպես նաև արդյունքային (կատարողական) ցուցանիշների պահպանմամբ, ներկայացված առաջարկին համաձայնելու դեպքում ինքնուրույն է իրականացնում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակի, Որոշման N 5 հավելվածի N 2 աղյուսակի և N 10 հավելվածի փոփոխությունները, որոնց մասին ծանուցում է միջոցառումը կատարող մարմնին՝ փոփոխությունները գանձապետական վճարահաշվարկային համակարգում մուտքագրելու նպատակով՝ փոփոխությունների մասին տեղեկացնելով նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը։ Ընդ որում՝ ծրագրի գլխավոր կարգադրիչը սույն ենթակետի համաձայն կատարված փոփոխությունները պետք է մինչև դեկտեմբերի երկրորդ շաբաթվա ավարտը ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ձևաչափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|