Basic information
Number
N 829-Ա
Type
Որոշում
Act type
Base act (27.06.2025-till now)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.06.2025
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.06.2025
Effective date
27.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2025 թվականի N 829-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1132-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Անալիտիկ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք օտարելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» N 1132-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 7-րդ կետի 5-րդ ենթակետի «բ», «գ», «դ» և «ե» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ. 2-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը,

գ. 3-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2026 թվականի ավարտը,

դ. 4-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2027 թվականի ավարտը,

ե. 5-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2028 թվականի ավարտը:»։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել 2024 թվականի հուլիսի 29-ին կնքված թիվ 967-Օ պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation