Գլխավոր տեղեկություն
Համար
N 854-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (28.06.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2025 թվականի N 854-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՀԱՆԴԻՊՈՒՄ» ԵՎ «ԽԱՉՔԱՐԻ ՄՈՏ» ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածներին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 8-րդ հոդվածի «է» կետը և 21-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված և պետական սեփականություն հանդիսացող՝ Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող՝ Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները (այսուհետ` որմնանկարներ) և դրանց շրջանակները տեղափոխել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում գտնվող «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մինաս Ավետիսյանի թանգարան» մասնաճյուղ:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված որմնանկարները և դրանց շրջանակները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված որմնանկարների և դրանց շրջանակների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել որմնանկարների և դրանց շրջանակների անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր և պահպանական պարտավորագիր՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

6․ Սահմանել, որ որմնանկարների և դրանց շրջանակների՝ Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճից ապամոնտաժման, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայր տեղափոխման, «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մինաս Ավետիսյանի թանգարան» մասնաճյուղում տեղադրման և վերականգնման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի 1075 ծրագրի 21006 միջոցառման շրջանակներում սույն որոշմամբ հատկացվող միջոցների հաշվին:

7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 26-ի N 854-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 26-ի N 854-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 26-ի N 854-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 26-ի N 854-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 26-ի N 854-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 26-ի N 854-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 26-ի N 854-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան