Basic information
Number
N 1703-Ն
Type
Հրաման
Act type
Base act (10.07.2025-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 09.07.2025
Enactment organisation
Էկոնոմիկայի նախարար
Enactment date
25.06.2025
Signing organisation
Էկոնոմիկայի նախարար
Signing date
25.06.2025
Effective date
10.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«25» հունիսի 2025 թ.
ք. Երևան

N 1703-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի 10-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետը.

 

հրամայում եմ․

 

1. Սահմանել՝

1) Պեստիցիդների դաշտային և լաբորատոր փորձարկման արդյունքների մասին տեղեկանք տրամադրող գիտական և կրթական կազմակերպությունների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2. Հաստատել՝

1) Պեստիցիդների դաշտային և լաբորատոր փորձարկման արդյունքների մասին տեղեկանքների ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Գ. ՊապոՅԱՆ

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության 

էկոնոմիկայի նախարարի

 2025 թվականի հունիսի 25-ի

N 1703-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Երևանի պետական համալսարան (լաբորատոր փորձարկում),

2. «Երևանի պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն (լաբորատոր փորձարկում),

3. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղ (լաբորատոր և դաշտային փորձարկում),

4. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղ (լաբորատոր փորձարկում),

5. «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն (լաբորատոր փորձարկում),

6. «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն (լաբորատոր փորձարկում),

7. «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության Ա․ Բ․ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ (լաբորատոր փորձարկում),

8. «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (լաբորատոր փորձարկում),

9. «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (լաբորատոր և դաշտային փորձարկում)։

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության 

էկոնոմիկայի նախարարի

 2025 թվականի հունիսի 25-ի

N 1703-Ն հրամանի

 

ՁԵՎ N 1

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ N ___

 

Սույն տեղեկանքով հաստատվում է, որ

_______________________________________________________________________________________-ի

(Իրավաբանական անձի լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն)

 

կողմից _______________________________________________________________________________-ում

(արտադրական տարածքի գտնվելու վայրը, կամ գործունեության հասցեն)

 

արտադրված «_____________________________»«_________________________» պեստիցիդը

(ազդող նյութը)                   (առևտրային անվանումը)    

 

__________________________________________________________պայմանագրի հիման վրա

(պայմանագրի համարը և ամիս, ամսաթիվ, տարեթիվը)

 

_____________________________________________________ անցել է երկու տարի անընդմեջ

(տեղեկանք տրամադրող գիտական կամ կրթական կազմակերպություն)

 

 դաշտային փորձարկում։ Համաձայն ստացված արդյունքների՝

 

Մշակվող օբյեկտը՝ մշակա-բույսերը

Պեստիցիդը ըստ՝ IUРАС անվանացանկի և CAS համարը (առկայության դեպքում)

Վնասակար օրգանիզմը

Օգտա-գործման ժամկետը

Մշակում-ների քանակը

Ծախսի նորման

Սպասման ժամկետները

Կիրառման արդյունա-վետությունը (%)

Օգտագործման եղանակը և առանձնա-հատկությունները

Կիրառման սահմանա-փակումները

                   
                   

Տրվում է ____________________ եզրակացություն։

      (դրական, բացասական)

 

Փորձարկումն իրականացնող անձ _____________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Փորձարկումն իրականացնող մարմնի

ղեկավար կամ լիազորված անձ ________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Կ. Տ. (կնիք)

____ _____________ 20   թ.

 

ՁԵՎ N 2

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ

 ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ N ___

 

Սույն տեղեկանքով հաստատվում է, որ

______________________________________________________________________________________-ի

(Իրավաբանական անձի լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն)

 

կողմից ______________________________________________________________________________-ում

(արտադրական տարածքի գտնվելու վայրը, կամ գործունեության հասցեն)

 

արտադրված «_____________________________»«_________________________» պեստիցիդը

(ազդող նյութը)                   (առևտրային անվանումը)    

 

____________________________________________պայմանագրի հիման վրա

(պայմանագրի համարը և ամիս, ամսաթիվ, տարեթիվը)

 

________________________________________________ -ում անցել է լաբորատոր փորձարկում։

(տեղեկանք տրամադրող գիտական և կրթական կազմակերպություն)

 

Ցուցանիշի անվանումը (ազդող նյութ, համագործիչ կամ օժանդակ նյութեր) ըստ՝ IUРАС անվանա-ցանկի և CAS համարը (առկայության դեպքում)

Փորձարկման (ներառյալ՝ հողում և մշակվող գյուղմթերքում պեստիցիդի մնացորդային քանակի որոշման) մեթոդը սահմանող նորմատիվ փաստաթղթի նշագիրը

Ագրեգա-տային վիճակը

Խտությունը (չափման միավորը)

Ջրում լուծելիու-թյունը(չափման միավորը)

Ջերմակայու-նությունը(չափման միավորը)

Ցնդելիու-թյունը(չափման միավորը)

Հալման և եռման ջերմաստի-ճանները (չափման միավորը)

Ջրածնային ցուցիչը (pH)

Կայունությունը՝ հողում, ջրում, օդում (համաձայն արտադրողի կողմից տրված մեթոդա-բանության)

Ստացված ցուցանիշի արժեքը` համապա-տասխա-նությունը սահմանված նորմատիվին կամ ստանդարտին

                     
                     

Տրվում է ____________________ եզրակացություն։

      (դրական, բացասական)

 

Փորձարկումն իրականացնող անձ _____________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Փորձարկումն իրականացնող մարմնի

ղեկավար կամ լիազորված անձ ________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Կ. Տ. (կնիք)

____ _____________ 20   թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation