ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«07» հուլիսի 2025 թ. |
N 862-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1513-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թվականի նոյեմբերի 20-ի «Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» N 1513-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հրամանի N 2 հավելվածով հաստատված՝ հարկ վճարողների ներկայացրած հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա անձնական հաշվի քարտի վարման կարգի՝
ա․ 7-րդ կետում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» բառերը փոխարինել «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» բառերով,
բ․ 17-րդ կետի երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ԱԱՀ-ի և ակցիզային հարկի ռիսկային համարվող դեբետային գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի ռիսկային դեբետային գումարները չհիմնավորվելու դեպքում՝ չհիմնավորված դեբետային գումարները հաշվառվում են օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտում արտացոլված տվյալների հիման վրա վարվող անձնական հաշվի քարտում՝ այդ քարտի վարման կարգին համապատասխան: Ընդ որում, ստուգման կամ այլ վարչական ակտում արտացոլված տվյալների հիման վրա վարվող անձնական հաշվի քարտում՝ այդ քարտի վարման կարգին համապատասխան չհիմնավորված դեբետային գումարները հաշվառվելու օրվա դրությամբ Հարկատեսակների ԱՀՔ-ում կատարվում է այն հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առկա չհիմնավորված դեբետային գումարների մնացորդի նվազեցում, որին վերաբերում են չհիմնավորված դեբետային գումարները։»,
գ․ 33-րդ կետում «վճռի հիման վրա» բառերից հետո լրացնել «կամ օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացված` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի ռիսկային համարվող դեբետային գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով չհիմնավորված դեբետային գումարների մնացորդը սույն կարգի 17-րդ կետին համապատասխան նվազեցնելու դեպքում» բառերը,
դ․ 39-րդ կետում «անկախ» բառից հետո լրացնել «հարկատեսակների ԱՀՔ-ում առկա դեբետային գումարից կամ» բառերը,
2) հրամանի N3 հավելվածով հաստատված՝ հարկային մարմնի կողմից կազմված ստուգման կամ այլ վարչական ակտում արտացոլված տվյալների հիման վրա անձնական հաշվի քարտի վարման կարգի՝
ա․ 5-րդ կետում «բացառությամբ սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեբետային գումարների,» բառերը փոխարինել «ինչպես նաև օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացված` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի ռիսկային համարվող դեբետային գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի չհիմնավորված դեբետային գումարների չափով հարկային պարտավորությունները» բառերով,
բ․ 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6․ Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացված` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի ռիսկային համարվող դեբետային գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով չհիմնավորված ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի ռիսկային դեբետային գումարների մնացորդի չափով սույն կարգի 5-րդ կետին համապատասխան վարչական ակտի ԱՀՔ-ում հարկային պարտավորությունները հաշվառելու օրը կատարվում է վարչական ակտի ԱՀՔ-ում հաշվառված ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի գծով հարկային պարտավորության նվազեցում՝ չհիմնավորված դեբետային գումարների մնացորդի նվազեցված գումարների չափով, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկ վճարողների ներկայացրած հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա վարվող անձնական հաշվի քարտում այդ քարտի վարման կարգին համապատասխան նվազեցվել է չհիմնավորված դեբետային գումարների մնացորդը։»․
գ․ 15-րդ կետում «հիման վրա» բառերից հետո լրացնել «կամ սույն կարգի 6-րդ կետին համապատասխան ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունները նվազեցնելու դեպքում» բառերը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
7/7/2025 |
Է. ՀԱԿՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2025 թվական: