ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 1994 թվականի N 33
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքը, համաձայն հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության աշխատողների թվաքանակը` 272 միավոր:
3. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 85 որոշման 6-րդ կետը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքում տասնմեկերորդ վարչություն ստեղծելու մասին» N 346 որոշումը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
| Տնտեսագիտական վարչություն | |
| Կադրերի և պետական կառուցվածքների վարչություն | |
| Տարածքային կառավարման վարչություն | |
| Սոցիալական քաղաքականության վարչություն | |
| Իրավաբանական վարչություն | |
| Արտաքին կապերի վարչություն | |
| Տասներորդ վարչություն | |
| Վերահսկողության վարչություն | |
| Տնտեսության օպերատիվ կառավարման վարչություն | |
| Քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչություն | |
|
Պարենի և գյուղատնտեսության վարչություն Տեղեկատվական վարչություն |
|
| Տնտեսական վարչություն | |
| Վարչապետի աշխատակազմ | |
| Փոխվարչապետի, պետական նախարարների աշխատակազմեր | |
| Մամուլի ծառայություն | |
| Ընդհանուր բաժին | |
| Արձանագրային բաժին | |
| Առաջին բաժին | |
| Քաղաքացիների նամակների և ընդունելության բաժին | |
| Հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժին | |
| ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խումբ | |
| Արխիվ | |
| Գրադարան | |
(հավելվածը լրաց., փոփ. 03.08.94 N 360, փոփ. 20.06.95 N 356)
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 16.08.1995, N 35 | 16.08.1995, N 33 | |
| 20.06.1995, N 356 | 20.06.1995, N 33 | |
| 03.08.1994, N 360 | 03.08.1994, N 33 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|