Basic information
Number
ՀՕ-232-Ն
Type
Օրենք
Act type
Base act (16.07.2025-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2025
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
03.07.2025
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
14.07.2025
Effective date
16.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ մասով.

 

«15. «ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերին դասվող պողպատե ամրանների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար

բազային տուրքի 29-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասում «2-14-րդ մասերով» բառերը փոխարինել «2-15-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հուլիսի 14

Երևան

ՀՕ-232-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation