Գլխավոր տեղեկություն
Համար
N 345
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-27.01.1993)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ ԺՈՂՈՎԱԾՈՒ 1991/5, մայիս 1991 Հոդ. 48
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.05.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.05.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը և թույլատրել հանրապետության նախարարներին, պետական կոմիտեների, կոմիտեների և հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մյուս բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հաստատելու իրենց կենտրոնական ապարատի կառուցվածքը, ելնելով նրանց համար սահմանված աշխատողների թվաքանակից և աշխատանքի վարձատրման ֆոնդից:

2. Սահմանել, որ նշված նախարարությունների ու գերատեսչությունների ապարատի կառուցվածքը հաստատելիս առաջատար վարչությունների և բաժինների ցանկը որոշվում է նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

12 մայիսի 1991 թ. N 345

քաղ. Երևան