ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը և թույլատրել հանրապետության նախարարներին, պետական կոմիտեների, կոմիտեների և հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մյուս բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հաստատելու իրենց կենտրոնական ապարատի կառուցվածքը, ելնելով նրանց համար սահմանված աշխատողների թվաքանակից և աշխատանքի վարձատրման ֆոնդից:
2. Սահմանել, որ նշված նախարարությունների ու գերատեսչությունների ապարատի կառուցվածքը հաստատելիս առաջատար վարչությունների և բաժինների ցանկը որոշվում է նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
12 մայիսի 1991 թ. N 345 քաղ. Երևան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 27.01.1993, N 21 | 12.05.1991, N 345 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|