Basic information
Number
ՀՕ-259-Ն
Type
Օրենք
Act type
Base act (01.09.2025-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2025
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
03.07.2025
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
25.07.2025
Effective date
01.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին կետով.

 

«26.1.

սեփականատիրոջ անվամբ առաջին անգամ
հաշվառվող ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի,
տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) միայն թվային հաշվառման վկայագիր տալու համար

բազային տուրքի եռապատիկի չափով»։

 

Հոդված 2 Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1‑1.3‑րդ կետերով.

 

«1.1.

որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա առաջին անգամ միայն թվային վարորդական վկայական տալու համար

 

բազային տուրքի վեցապատիկի չափով

 

1.2

վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար

քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու դեպքում քննության հաջորդ աշխատանքային օրը կրկին քննությանը մասնակցելու համար` բազային տուրքի քառասունհինգապատիկի, իսկ 3-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով, երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ բացասական հանձնված քննության դեպքում քննությանը հաջորդող 7-րդ աշխատանքային օրը քննությանը մասնակցելու համար՝ բազային տուրքի քառասունհինգապատիկի, իսկ 14-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով

1.3.

տրանսպորտային միջոցների պետական գրանցման‑հաշվառման գործողության արդյունքով տպագրված փաստաթղթերը և (կամ) հաշվառման համարանիշներն առաքելու համար

բազային տուրքի հնգապատիկի չափով»։

 

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հուլիսի 25

Երևան

ՀՕ-259-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation