Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (22.06.1993-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
22.06.1993
Ստորագրման ամսաթիվ
28.06.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.1993

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը և Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի կոմիտեն, ղեկավարվելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի` որպես ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և փոխըմբռնման բարելավման միջոցի բնագավառում կապերի զարգացման ցանկությամբ, պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կաջակցեն, կխորացնեն և կխրախուսեն համագործակցության զարգացումը փոխշահավետության հիման վրա` իրենց երկրների` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենսդրություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կիրագործեն ֆիզիկական կուլտուրայի, զանգվածային սպորտի, մարզական գիտության, բժշկության, կրթության, մարզական կադրերի և մարզական հերթափոխի պատրաստման բնագավառի մասնագետների, գիտնականների և մարզիչների փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կիրագործեն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղեկության, փաստաթղթերի, ուսումնամեթոդական նյութերի փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը կխրախուսեն գիտնականների և մասնագետների մասնակցությունը ֆիզիկական կուլտուրայի, ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքի և զանգվածային սպորտի հարցերին նվիրված սեմինարներին, դասընթացներին, գիտական կոնֆերանսներին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը կլուծեն նյութատեխնիկական և գիտական բազային վերաբերող (մարզական գույքի արտադրություն, մարզական կառույցների նախագծում, շինարարության և շահագործում, մարզական գիտության և բժշկության զարգացում) և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կնպաստեն մարզական մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության, մարզական լրագրողների փոխանակման, մարզական գրականության բնագավառում համագործակցությանը` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ձեռք բերված նվաճումներին իրենց հասարակայնությանը ու բնակչությանը լայնորեն ծանոթացնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Համագործակցության հաջող իրագործման նպատակով Կողմերը պայմանավորվեցին ստորագրել երկկողմ փոխանակումների արձանագրությունները, որոնք քննարկվելու և ստորագրվելու են Կողմերի կողմից նախապես պայմանավորված ժամկետներին: Արձանագրության մասին առաջարկությունները Կողմերը գրավոր պետք է ներկայացնեն ոչ ուշ, քան ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը և, ըստ հնարավորության, ստորագրվեն ոչ ուշ, քան հաջորդ տարվա 1-ին եռամսյակը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Մարզական փոխանակումը, որպես կանոն, կիրագործվի ֆինանսական հետևյալ պայմաններում` միջազգային ավիաչվերթը մինչև ընդունող Կողմի մայրաքաղաք և հետ` գործուղող կազմակերպության հաշվին, գիշերելու, սննդի, ներքին փոխադրամիջոցի, բժշկական սպասարկման և այլ ծախսերը` ընդունող Կողմի հաշվին, մարզական փոխանակման արձանագրություններում կարծարծվի «գրպանի ծախսագումարի» չափը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրից, գործելու է հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից մեկը վեց ամիս առաջ գրավոր չհայտնի սույն Համաձայնագրի գործողության դադարեցման մասին:

Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի հունիսի 22-ին, երկու օրինակով, հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 22-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան