ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2025 թվականի N 1172-Ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՄԱՍ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 21.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի N 1172-Ն որոշման | 
Ց Ա Ն Կ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՄԱՍ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ
| NN ը/կ | Ճանապարհի պայմանանիշը | Ճանապարհի անվանումը/Թունելի անվանումը | Հայաստանով անցնող երթուղին | Անդրեվրոպական ճանապարհային ցանցի ճանապարհի պայմանանիշը | Ասիական ավտոմոբիլային մայրուղիների պայմանանիշը | Նշումներ | 
| Ավտոմոբիլային ճանապարհներ | ||||||
| 1. | Մ-1 | Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) | Երևան-Քասախ-Պռոշյան-Աշտարակ-Դավթաշեն-Կաթնաղբյուր-Մաստարա-Լանջիկ-Մարալիկ-Լուսակերտ-Ազատան-Արևիկ Մայիսյան-Քեթի-Փոքրաշեն- Վարդաղբյուր-Աշոցք-Բավրա | E117, E691 | AH82 | |
| 2. | Մ-2 | Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման | Երևան-Այնթապ-Մասիս-Արտաշատ-Փոքր Վեդի-Սուրենավան-Արմաշ-Երասխ-Պարույր Սևակ-Չիվա-Արփի- Եղեգնաձոր-Վայք-Սարավան-Սարալանջ-Սառնակունք-Նորավան-Լծեն-Տաթև-Աղվանի-Տանձավեր-Սյունիք գյուղ- Կապան-Քաջարան-Վարդանիձոր-Մեղրի | Е117 | AH81, AH82 | |
| Մոտեցում ՀՀ սահմանին Ագարակից (Սյունիքի մարզ) | Ագարակ – ՀՀ սահման | Е002 | AH81 | |||
| 3. | Մ-3 | ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման | Մարգարա-Վարդաշեն-Երասխահուն-Լուսագյուղ-Էջմիածին-Սասունիկ-Աշտարակ-Օհանավան-Արտաշավան-Հարթավան-Քուչակ-Ապարան- Ռյա Թազա-Ալագյազ-Գեղարոտ-Ծիլքար-Ջրաշեն-Սպիտակ-Վանաձոր-Բազում- Գարգառ-Գյուլագարակ-Տաշիր-Գոգավան | E117, E691 | AH81 | |
| 4. | Մ-4 | Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման | Երևան-Վերին Պտղնի-Քաղսի- Սևան- Դիլիջան-Թեղուտ-Հաղարծին-Իջևան- Կայան | AH83 | ||
| 5. | Մ-6 | Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) | Վանաձոր-Փամբակ-Ձորագետ-Ալավերդի-Նեղոց-Այրում-Պտղավան-Բագրատաշեն | E001 | AH81 | |
| 6. | Մ-7 | /Մ-3/-Սպիտակ-Գյումրի-ՀՀ սահման | Սպիտակ-Շիրակամուտ-Լուսաղբյուր-Շիրակ գյուղ--Գյումրի-Ախուրիկ | AH82 | ||
| 7. | Հ-63 | /Մ-2/ (Կապան) -Ծավ-/Մ-2/ | Կապան-Ծավ-Մեղրի | E002 | AH82 | Ժամանակավոր հատված՝ մինչև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը | 
| Թունելներ | ||||||
| 1. | Մ-3 | Պուշկինի թունել (ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման) | Մ-3 ճանապարհի կմ136-կմ138 հատված | E001 | AH81 | |
| 2. | Մ-4 | Դիլիջանի թունել (Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման) | Մ-4 ճանապարհի կմ81-կմ83 հատված | AH83 | ||
| 3. | Մ-7 | Նալբանդի թունել (Մ-3/-Սպիտակ-Գյումրի-ՀՀ սահման) | Մ-7 ճանապարհի կմ4 – կմ5 հատված | AH81 | ||
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 21.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|