ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2024 թվականի |
թիվ 116 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 55-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 157 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքին և կարանտինային հսկողության վերցված օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 116 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքին և կարանտինային հսկողության վերցված օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներում կատարվող
1. 12-րդ կետը «Միության մաքսային տարածք ներմուծելու» բառերից հետո լրացնել «և Միության մաքսային տարածքով փոխադրելու» բառերով։
2. 1-ին աղյուսակում՝
ա) երկրորդ սյունակում՝
27-րդ կետում «և ազնվամորու (Rubus idaeus)» բառերը հանել,
39-րդ կետում «կաղնու (Quercus spp.),» բառերը հանել,
47-րդ կետում «հատապտղային մշակաբույսերի,» բառերը հանել,
48-րդ կետում «և ազնվամորու (Rubus idaeus)» բառերը հանել․
բ) երրորդ սյունակում՝
13-րդ կետում «լոլիկի բծավոր թառամելու վիրուսից (Tomato spotted wilt vims),» բառերը հանել․
16-րդ կետում «Թզենու» բառը փոխարինել «Պետք է ծագեն խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից։ Թզենու» բառերով․
22-րդ կետում՝
«և (կամ) վայրերից» բառերը փոխարինել «, վայրերից և (կամ) տեղամասերից,» բառերով.
«(Xiphinema americanum sensu stricto),» բառերից հետո լրացնել «խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa),» բառերով․
23-րդ կետը «(Xiphinema bricolense) զերծ արտադրության գոտիներից,» բառերից հետո լրացնել «վայրերից և (կամ) տեղամասերից,» բառերով, «(Xiphinema americanum sensu stricto),» բառերից հետո լրացնել «խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa),» բառերով․
26-րդ կետը «Պետք է ծագեն» բառերից հետո լրացնել «խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa),» բառերով․
28-րդ կետը «զերծ արտադրության» բառերից հետո լրացնել «գոտիներից,» բառով, «Պետք է ծագեն» բառերից հետո լրացնել «խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa),» բառերով․
34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝
«Պետք է ծագեն խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից»․
42-րդ կետը «Պետք է ծագեն» բառերից հետո լրացնել «խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa) և» բառերով․
44-րդ կետը «Պետք է ծագեն» բառերից հետո լրացնել «խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa),» բառերով․
48-րդ կետում «47-րդ կետի» բառերը փոխարինել «24-րդ կետի» բառերով․
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 261 և 262 կետերով՝
«261 |
Ազնվամորու (Rubus idaeus) տնկիներ (0602-ից) |
սույն աղյուսակի 24-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն գետնամորու անտրակնոզից (Colletotrichum acutatum), հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից (Impatiens necrotic spot tospovirus) ու գետնամորու և ազնվամորու ֆիտոֆտորոզային արմատային փտումից (Phytophthora fragariae) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից։ Պետք է ծագեն խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից |
262 |
Կծոխուրի տնկիներ (Berberis thunbergii DC.) (0602-ից) |
սույն աղյուսակի 24-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից»․ |
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 391 կետով.
«391 |
Կաղնու (Quercus spp.) տնկիներ (0602-ից) |
սույն աղյուսակի 39-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից». |
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 54-րդ կետով՝
«54 |
Արևադարձային և մերձարևադարձային մշակաբույսերի բույսեր Citrus L. (Citrus limon (L.) Osbeck, Citrus paradisi Macfad., Citrus reticulata Blanco, Citrus sinensis (L.) Osbeck), թզենի (Ficus carica L.) (0602-ից) |
սույն աղյուսակի 53-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից»: |
3. 6-րդ աղյուսակում՝
ա) 1-ին կետի երկրորդ վանդակում «, 0604 90 990 0-ից» բառերը հանել․
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12 կետով՝
«12 |
Թույայի (Thuja) և կենու (Taxus) կտրված ճյուղերը (բույսերը) (0604 20 400 0, 0604 90 910 0-ից) |
պետք է ծագեն բնափայտային և թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum) զերծ գոտիներից և (կամ) վայրերից»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|