ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 9 հոկտեմբերի 2013 թվականի | թիվ 67 | քաղ. Կազան | 
«Կաթի ԵՎ կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել կից ներկայացվող «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 033/2013)։
2. Սահմանել, որ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն (ՄՄ ՏԿ 033/2013) ուժի մեջ է մտնում 2014 թվականի մայիսի 1-ից։
3. Մինչև «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն (ՄՄ ՏԿ 033/2013) ուժի մեջ մտնելու օրը Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ նախապատրաստել նշված տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները սահմանված կարգով ընդունելուն` վերականգնված կաթը սպառողական տարայում բաժնեծրարված և իր մականշվածքին համապատասխան կաթնամթերքի շարքին դասելու հետ կապված դրույթներ սահմանելու մասին ընդունված որոշմանը համապատասխան:
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| Բելառուսի Հանրապետությունից` 
 Ս. Ռումաս | Ղազախստանի Հանրապետությունից` 
 Բ. Սագինտաև | Ռուսաստանի Դաշնությունից` 
 Ի. Շուվալով | 
(տեխնիկական կանոնակարգը լրաց. ԵՏՀԽ 20.12.17 թիվ 86)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 23.06.2023, թիվ 70 | 10.07.2024, թիվ 67 | |
| 23.09.2022, թիվ 143 | 22.09.2023, թիվ 67 | |
| 15.07.2022, թիվ 113 | 14.08.2022, թիվ 67 | |
| 10.07.2020, թիվ 62 | 13.02.2021, թիվ 67 | |
| 19.12.2019, թիվ 118 | 02.02.2020, թիվ 67 | |
| 10.11.2017, թիվ 102 | 15.07.2018, թիվ 67 | |
| 20.12.2017, թիվ 86 | 05.01.2018, թիվ 67 | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|