Basic information
Number
ՆՀ-273
Type
Հրամանագիր
Act type
Base act (10.01.1994-15.01.2002)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1994/1 (1053) 15 հունվար,
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
10.01.1994
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
10.01.1994
Effective date
10.01.1994
Interrupt date
15.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» հրամանագրի 7-րդ կետի, որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության զինծառայողների կենսաթոշակների չափերին տրվող հավելումը 1994 թվականի հունվարի 1-ից սահմանել 147 դրամ:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

10 հունվարի 1994 թ.

ՆՀ-273