Basic information
Number
N 2061-Ն
Type
Որոշում
Act type
Base act (31.12.2005-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.12.21/79(451) Հոդ.1526
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.12.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.12.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
06.12.2005
Effective date
31.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 6 դեկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2005 թվականի N 2061-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի
N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի  3-ի «Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշմամբ հաստատված` լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգի 6-րդ կետը «(այսուհետ` ծրագիր),» բառերից հետո լրացնել «ինչպես նաև լիազորված մարմնի կողմից այդ ծրագրի շրջանակներում հաստատված» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. դեկտեմբերի 5
Երևան