ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0181 Ն. 21.10.2025
|
21 հոկտեմբերի 2025 թվականի |
թիվ 181-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարելավել բանկերից ստացվող տվյալների որակը, օպտիմալացնել բանկերի հաշվետվական համակարգը,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված 1) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելված 1-ի 16-րդ կետի 1-ին նախադասությունում «3» թիվը փոխարինել «4» թվով,
2) Հավելված 1-ի 16-րդ կետի 1-ին ենթակետում առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․
«IV աղյուսակում` ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված եկամուտների և նրանց տրված ծախսերի վերաբերյալ տվյալները:»,
3) Հավելված 1-ի 16-րդ կետի 3-րդ ենթակետը «իրանական ռիալ» բառերից հետո լրացնել «, ԱՄԷ դիրհամ, չինական յուան» բառերով,
4) Հավելված 1-ի 16-րդ կետի 10-րդ ենթակետի վերջում «ներդրումները։» բառից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․
«Ընդ որում, սույն կետով սահմանված գործիքների մեջ ներառվում են նաև կապիտալի մաս կազմող արտոնյալ բաժնետոմսերը։»,
5) Հավելված 1-ի 16-րդ կետի 27-րդ ենթակետում «(ISO կոդ):» բառերը փոխարինել «` համաձայն ԻՍՕ 3166-1 ալֆա-3 (ISO 3166-1 alpha-3) կոդերի։» բառերով, ինչպես նաև առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․
«Ընդ որում՝ ֆիզիկական անձանց դեպքում լրացվում է ռեզիդենտության երկրի կոդը:»,
6) Հավելված 1-ի 16-րդ կետի 30-րդ ենթակետը «կոդը» բառից հետո լրացնել «՝ համաձայն ԻՍՕ (ISO) 4217 կոդերի» բառերով,
7) Հավելված 1-ի 16-րդ կետի 34-րդ ենթակետում «Եթե, օրինակ, տոկոսադրույքը կազմում է ԼԻԲՕՐ գումարած 5%, ապա այն լրացվում է «ԼԻԲՕՐ+5»:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Եթե տոկոսադրույքը սահմանված է որպես շուկայական փոփոխվող բազային տոկոսադրույքի և որոշակի մարժայի հանրագումար, ապա այն նշվում է լատինատառ՝ առանց չակերտների և տոկոսի նշանի՝ ստորակետից հետո երկու նիշի ճշտությամբ (օրինակ՝ SOFR+5.50):»,
8) Հավելված 1-ի 16-րդ կետի 41-րդ, 42-րդ և 47-րդ ենթակետերում «ներդրման» բառը փոխարինել «ներդրմամբ» բառով,
9) Հավելված 1-ի 16-րդ կետի 48-րդ ենթակետում․
ա․ «ա» պարբերությունում բոլոր «ներդրման» բառերը փոխարինել «ներդրմամբ» բառերով,
բ․ «բ» պարբերությունում «երկիրը (ֆիզիկական անձանց դեպքում ռեզիդենտության երկիրը):» բառերը փոխարինել «երկրի՝ Ստանդարտների միջազգային կազմակերպության կոդը՝ համաձայն ԻՍՕ 3166-1 ալֆա-3 (ISO 3166-1 alpha-3) կոդերի։» բառերով, ինչպես նաև առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում՝ ֆիզիկական անձանց դեպքում լրացվում է ռեզիդենտության երկրի կոդը:»,
գ․ «գ» պարբերությունից հետո լրացնել «գ.1» պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«գ․1․ 3․1-րդ սյունակում նշվում է գործիքի պայմանագրային արժույթը՝ համաձայն ԻՍՕ (ISO) 4217 կոդերի։»,
դ․ «ը» պարբերությունում «խմբերում։» բառից հետո նոր տողից լրացնել նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․
«13-րդ սյունակում համապատասխան ներդրողի տողում արտացոլվում են նաև տարվա սկզբից հայտարարված, սակայն չվճարված շահաբաժինները (որոնք նաև արտացոլվում են աղյուսակ 1-ի «Այլ գործառնությունների դիմաց ստացվելիք/վճարվելիք գումարներ» բաժնում)։»,
10) Հավելված 1-ի 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 49-րդ ենթակետով․
«49) Հաշվետվության IV աղյուսակում լրացվում են ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված եկամուտների և նրանց վճարված ծախսերի վերաբերյալ տվյալները՝ տվյալ գործառնությանը վերաբերող «Ընդամենը» տողում։ Այն դեպքում, երբ յուրաքանչյուր ծառայության կամ կատարված աշխատանքների դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված եկամուտների կամ նրանց վճարված ծախսերի գծով տվյալ երկրի կշիռը 10%-ից ավել է կազմում, տվյալ երկրի գծով եկամուտները կամ ծախսերը արտացոլվում են առանձին տողով՝ «Երկիր» սյունակում նշելով տվյալ երկրի կոդը՝ համաձայն ԻՍՕ 3166-1 ալֆա-3 (ISO 3166-1 alpha-3) կոդերի (բացառությամբ ոչ ռեզիդենտներին վճարված աշխատավարձի)։ Ընդ որում, ֆիզիկական անձանց դեպքում լրացվում է ռեզիդենտության երկրի կոդը: Այն դեպքում, երբ եկամուտը ստացվել է բանկի հաճախորդ չհանդիսացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից, և առկա չէ վերջինիս ռեզիդենտության մասին տեղեկատվություն, ապա նշված տվյալները արտացոլվում են «N/A» անվան տակ։ Աղյուսակում ներկայացվող հաշվեգրված եկամտի ու ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են տարվա սկզբից աճողական կարգով:
Հաշվետվության IV աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ.
ա. «Վարձակալության գծով ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին վարձակալության տրված անշարժ գույքի («Ակտիվ») և ոչ ռեզիդենտներից վարձակալության վերցված անշարժ գույքի («Պասիվ») գծով ստացված վճարները:
բ․ «Հեռահաղորդակցության ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված հեռահաղորդակցության (հեռախոսային, ինտերնետ և այլ նմանատիպ ծառայություններ) ծառայությունների դիմաց ստացված և վճարված եկամուտներն ու ծախսերը:
գ. «Համակարգչային և տեղեկատվական ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված համակարգչային և տեղեկատվական ոլորտի ծառայությունների դիմաց ստացված ու վճարված եկամուտներն ու ծախսերը: Մասնավորապես, այս բաժնում ներառվում են համակարգչային ծրագրերի օգտագործման վճարները, այս ոլորտում մտավոր սեփականության օգտագործման համար վճարները, տեխնիկական և ծրագրային ապահովման վերաբերյալ խորհրդատվության դիմաց վճարները, ինչպես նաև թերթերին և պարբերականներին բաժանորդագրման վճարներ: Ընդ որում, այստեղ ներառվում են նաև ՍՎԻՖԹ և այլ կապի միջոցների գծով ծախսերը:
դ. «Ֆինանսական ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված ֆինանսական ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը: Ընդ որում, այս բաժնում ներառվում են ավանդների/փոխառությունների տրամադրման և ստացման գծով ծախսերը, վարկերի դիմաց ստացված/վճարված սպասարկման վճարները, վարկային գծի չօգտագործված մասի դիմաց հաշվեգրված տոկոսավճարները, կանխիկացման վճարները, արտարժույթի փոխարկումից ստացված եկամուտները/ծախսերը, ինչպես նաև ֆինանսական խորհրդատվության դիմաց վճարները:
ե. «Մասնագիտական և կառավարման գծով խորհրդատվական ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված մասնագիտական և կառավարման գծով խորհրդատվական ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը՝ մասնավորապես իրավաբանական, ապահովագրական և հաշվապահական ծառայությունների, հարկային խորհրդատվության և բիզնեսի ու կառավարման ոլորտում խորհրդատվական ծառայությունների: Սույն բաժնում ներառվում են նաև գովազդի, շուկայի և հասարակական կարծիքի ուսումնասիրման համար կատարված ծախսերը։
զ. «Գիտահետազոտական աշխատանքների հետ կապված ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված գիտահետազոտական աշխատանքների հետ կապված ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը։ Մասնավորապես, սույն բաժնում ներառվում են նոր ապրանքների և գործընթացների հետ կապված հետազոտական ծառայությունների գծով եկամուտներն ու ծախսերը: Սույն բաժնում է լրացվում նաև գիտահետազոտական աշխատանքների արդյունքների անմիջական վաճառքը՝ արտոնագրերի, հեղինակային իրավունքների տեսքով կամ արդյունաբերական գործընթացների մասին տեղեկատվության վաճառքը։
է. «Այլ ծառայություններ» բաժնում ներառվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված` նախորդ բոլոր բաժիններում չներառված ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը:
ը. «Անդամավճարներ» հոդվածի մեջ ներառվում են անդամավճարները և նմանատիպ վճարները ոչ ռեզիդենտ կազմակերպություններին:
թ. «Ոչ ռեզիդենտներին վճարված աշխատավարձ» բաժնում ներառվում են ոչ ռեզիդենտներին վճարվելիք աշխատավարձերի գծով հաշվեգրված գումարները:»,
11) Հավելված 1-ի Ձև թիվ 18-րդ հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝ |
Մ. Գալստյան |
|
Երևան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 181-Ն որոշման |
|
«ՀԱՎԵԼՎԱԾ 1 հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի թիվ 93-Ն որոշմամբ |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ոչ ռեզիդենտների հետ իրականացված գործառնությունների և ոչ ռեզիդենտների հետ ֆինանսական դիրքերի վերաբերյալ
Ձև թիվ 18
(եռամսյակային)
|
Վարկային կազմակերպության անվանումը |
________________________ | |
|
Ամսաթիվ |
_____________թ.-ից մինչև թ. | |
1. Վարկային կազմակերպության և ոչ ռեզիդենտների հետ ֆինանսական դիրքերի և դրանց հետ կապված գործառնությունների վերաբերյալ
|
մլն դրամ |
|
N |
Անվանումը |
Ակտիվ | ||||||||||
|
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
ԵՎՐՈ |
ՌԴ ռուբլի |
Ճապո-նական յեն |
Ֆունտ ստերլինգ |
Շվեյցա-րական ֆրանկ |
Իրա-նական ռիալ |
ԱՄԷ դիրհամ |
Չինա-կան յուան |
Այլ արտար-ժույթ | ||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
10 |
10.1 |
10.2 |
11 | |
|
1 |
Կապիտալի արժեթղթեր, բացառությամբ ներդրումային հիմնադրամներում փայաբաժինների |
|||||||||||
|
Ուղղակի ներդրումներ |
||||||||||||
|
շահաբաժիններ |
||||||||||||
|
Պորտֆելային ներդրումներ |
||||||||||||
|
շահաբաժիններ |
||||||||||||
|
2 |
Ներդրումային հիմնադրամներում փայաբաժիններ |
|||||||||||
|
Կարճաժամկետ |
||||||||||||
|
շահաբաժիններ |
||||||||||||
|
Երկարաժամկետ |
||||||||||||
|
շահաբաժիններ |
||||||||||||
|
3 |
Պարտքային արժեթղթեր |
|||||||||||
|
Կարճաժամկետ |
||||||||||||
|
հաշվեգրված տոկոսներ |
||||||||||||
|
Երկարաժամկետ |
||||||||||||
|
հաշվեգրված տոկոսներ |
||||||||||||
|
4 |
Կանխիկ արտարժույթ |
|||||||||||
|
5 |
Վարկեր, այդ թվում` օվերդրաֆտ և վարկային քարտեր |
|||||||||||
|
Կարճաժամկետ |
||||||||||||
|
հաշվեգրված տոկոսներ |
||||||||||||
|
Երկարաժամկետ |
||||||||||||
|
հաշվեգրված տոկոսներ |
||||||||||||
|
6 |
Ավանդներ/ |
|||||||||||
|
Կարճաժամկետ |
||||||||||||
|
հաշվեգրված տոկոսներ |
||||||||||||
|
Երկարաժամկետ |
||||||||||||
|
հաշվեգրված տոկոսներ |
||||||||||||
|
7 |
Ֆինանսական ածանցյալներ |
|||||||||||
|
եկամուտներ/ծախսեր |
||||||||||||
|
8 |
Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց կանխավճարներ/ |
|||||||||||
|
9 |
Այլ գործառնությունների դիմաց ստացվելիք/ |
|||||||||||
|
1 |
Հաշվեկշռում հաշվառված ժամկետանց պահանջներ և պարտավորութ-յուններ |
|||||||||||
|
2 |
Արտահաշվեկշռում հաշվառվող ակտիվներ |
|||||||||||
|
3 |
Հաշվեկշռից դուրս գրված ակտիվների գծով կորուստների վերականգնում |
|||||||||||
|
4 |
Արտահաշվեկշռից դուրս գրված/ներված ակտիվներ և պարտավորութ-յուններ |
|||||||||||
|
Պասիվ | ||||||||||
|
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
ԵՎՐՈ |
ՌԴ ռուբլի |
Ճապոնական յեն |
Ֆունտ ստերլինգ |
Շվեյցարական ֆրանկ |
Իրանական ռիալ |
ԱՄԷ դիրհամ |
Չինական յուան |
Այլ արտար-ժույթ |
|
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
19.1 |
19.2 |
20 |
|
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X | |||
|
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X | |||
|
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X | |||
|
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X | |||
|
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X | |||
|
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X | ||
|
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X | ||
|
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X | ||
|
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X | ||
|
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X | ||
|
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X | ||
|
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X | ||
|
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X | ||
2. Ոչ ռեզիդենտներից վարկերի և փոխառությունների* ներգրավման և սպասարկման վերաբերյալ
|
մլն դրամ |
|
Վարկատու |
Գործիքի տեսակը |
Վարկի պայմանագրային գումարը |
Վարկի ժամկետայ-նությունը |
Վարկի սպասարկման պայմանները | |||||||
|
երկիրը |
սեկտորի պատկա-նելիութ-յունը |
Գումարն արտ-արժույ-թով |
Արժույթի ԻՍՕ կոդը |
ներգրավ-ման ամսաթիվ |
մարման ամսաթիվ |
Վարկի տոկոսա-գումարի վճարման պարբե-րակա-նություն |
Տոկոսա-գումարի առաջին վճարման ամսաթիվ |
Հիմնական գումարի մարման պարբե-րակա-նություն |
Հիմնական գումարի առաջին վճարման ամսաթիվ | ||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ | |||||||||||
|
Վարկի տոկոսա-դրույքը |
Ներգրավված վարկերի հաշվեկշռային մնացորդը եռամսյակի սկզբին |
Վարկային մուտքեր եռամսյակի ընթացքում |
Եռամսյակի ընթացքում կատարված մարումներ և վարկի դիմաց հաշվեգրած/վճարված տոկոսագումարներ |
Ներգրավված վարկերի հաշվեկշռային մնացորդը եռամսյակի վերջին |
Եռամսյակի վերջի դրությամբ վարկի դիմաց հաշվեգրված, բայց դեռևս չվճարված տոկոսա-գումար` հաշվարկված վարկի ստացման պահից | ||
|
հիմնական գումար |
հաշվեգրված տոկոսա-գումար |
փաստացի վճարված տոկոսա-գումար | |||||
|
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
* ներառվում են ոչ ռեզիդենտներից ներգրաված վարկերը, ռեպո գործառնությունները, ֆինանսական վարձակալությունը, օվերդրաֆտները, օվերնայթները:
3. Վարկային կազմկերպության պահանջների և պարտավորությունների դիրքերն իր ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողների, ուղղակի ներդրման ընկերության և իր հետ նույն խմբի մեջ մտնող ոչ ռեզիդենտ սուբյեկտների հետ ժամանակաշրջանի վերջի դրությամբ
|
մլն դրամ |
|
Ուղղակի ներդրող/ |
Եր-կիրը |
Սեկ-տոր |
Արժույթի ԻՍՕ կոդը |
Պահանջներ |
Պարտավորություններ | ||||||||
|
Ներ-դրումներ բաժնե-տիրա-կան կապի-տալում |
Վարկեր և փոխա-ռություն-ներ |
Ավանդ-ներ |
Պարտա-տոմսեր և այլ |
Այլ |
Ներդ-րումներ բաժնե-տիրա-կան կապի-տալում |
Վարկեր և փոխա-ռութ-յուններ |
Ավանդ-ներ |
Պարտա-տոմսեր և այլ |
Այլ | ||||
|
1 |
2 |
3 |
3.1 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
Կարճաժամկետ | |||||||||||||
|
Երկարաժամկետ | |||||||||||||
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|||||||||||||
|
Հաշվեգրված տոկոսային եկամուտներ/ծախսեր, հայտարարված շահաբաժիններ |
|||||||||||||
|
որից` |
|||||||||||||
|
Հաշվեգրված տոկոսային եկամուտներ/ծախսեր, հայտարարված շահաբաժիններ ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրող, ուղղակի ներդրման ընկերության կամ նույն խմբի մեջ մտնող ֆինանսական ընկերությունների նկատմամբ (բացառությամբ ապահովագրական ընկերությունների և կենսաթոշակային հիմնադրամների) |
|||||||||||||
4. Ոչ ռեզիդենտներին մատուցած/ոչ ռեզիդենտներից ստացված ծառայությունների և այլ գործառնությունների վերաբերյալ
|
N |
Անվանումը |
Երկիր |
Ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայություններ |
Ոչ ռեզիդենտներից ստացված ծառայություններ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1 |
Վարձակալության գծով ծառայություններ (անշարժ գույք) |
Ընդամենը, |
||
|
2 |
Հեռահաղորդակցության ծառայություններ |
Ընդամենը, |
||
|
3 |
Համակարգչային և տեղեկատվական ծառայություններ |
Ընդամենը, |
||
|
4 |
Ֆինանսական ծառայություններ |
Ընդամենը, |
||
|
5 |
Մասնագիտական ու կառավարման գծով խորհրդատվական ծառայություններ |
Ընդամենը, |
||
|
6 |
Գիտահետազոտական աշխատանքների հետ կապված ծառայություններ |
Ընդամենը, |
||
|
7 |
Այլ ծառայություններ |
Ընդամենը, |
||
|
8 |
Անդամավճարներ |
Ընդամենը, |
||
|
9 |
Ոչ ռեզիդենտներին վճարված աշխատավարձ |
Ընդամենը |
||
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
Բանկի վարչության նախագահ | ||
|
Կ.Տ. |
(գործադիր տնօրեն) | |
|
Գլխավոր հաշվապահ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2025 թվական: