Basic information
Number
N 9-Ն
Type
Որոշում
Act type
Base act (02.02.2006-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.02.01/6(461) Հոդ.154
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.01.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.01.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
18.01.2006
Effective date
02.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 18 հունվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 2006 թվականի N 9-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի  11-ի «Առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 1223-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված ցանկը 35-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 36-րդ կետով.

«36. Հեռուստառադիոընկերությունների հերթափոխային աշխատողների աշխատանքներ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
     

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 14
    Երևան