ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (13.12.2025-till now)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2025 թվականի N 1818-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի «Դպրոցների վերանորոգման/հիմնանորոգման նպատակով կնքված գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 717-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետը «հիմնադրամին» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին» բառերով.
2) որոշման 1-ին աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով՝
| « |
|
58. |
Արարատ |
Վարդաշեն համայնքի
միջնակարգ դպրոց |
ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-
ԱՇՁԲ-2024/4 |
04․12․2024 թ. |
«Լիլանարմ» ՍՊԸ |
64,488,818.3 |
88.2% |
|
59. |
Լոռի |
Լուսաղբյուրի միջնակարգ դպրոց |
ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/22-2 |
14․07․2025 թ. |
«Գլոբալ Սերվիսիս Գրուպ» ՍՊԸ, «Էմթիէյ» ՍՊԸ, «Ռո-Մար» ՍՊԸ և
«Ջերմգազշին» ՍՊԸ կոնսորցիում |
82,378,225.8 |
66.6% |
|
60. |
Լոռի |
Լեռնանցքի միջնակարգ դպրոց |
ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/28 |
11․07․2025 թ. |
«Գևտանիք» ՍՊԸ և
«Այպոշին» ՍՊԸ կոնսորցիում |
98,321,727.9 |
66.0% |
|
61. |
Կոտայք |
Գառնու թիվ 2 ավագ դպրոց |
ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/1-3 |
03․06․2025 թ. |
«Շին Բարեկարգում» ՍՊԸ և «Ջեներալ Բիլդեր» ՍՊԸ կոնսորցիում |
69,276,643.3 |
86.6% |
|
62. |
Շիրակ |
Վահրամաբերդի Հ. Մկրտչյանի անվան
միջնակարգ դպրոց |
ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/22-1 |
27․06․2025 թ. |
Ա/Ձ Եփրեմ Գալստյան և Հայաստանի սպառողական կոոպերատիվների միության
«Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ կոնսորցիում |
153,605,432.4 |
72.5% |
|
63. |
Շիրակ |
Աշոցքի միջնակարգ դպրոց |
ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/1-1 |
03․06․2025 թ. |
«Լենճանշին» ՍՊԸ,
«Մ․ Լամբարյան» ՍՊԸ և «Կ․Ս․Վ․ շին» ՍՊԸ կոնսորցիում |
51,714,021.9 |
52.4% |
|
64. |
Տավուշ |
Տավուշի միջնակարգ դպրոց |
ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/10/2 |
12․06․2025 թ. |
«ԷԴՈՒԱՐԴ-ՇԻՆ» ՍՊԸ |
134,062,506.6 |
54.3% |
|
65. |
Տավուշ |
Թեղուտի միջնակարգ դպրոց |
ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/3/1 |
04․06․2025 թ. |
«ԳԱՄՇԻՆ» ՍՊԸ |
150,288,769.2 |
66.6% | |
»: |
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Մի շարք գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1135-Ա որոշման 10-րդ կետը «12.44 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև աշխատանքների փոխարինում այլ բնույթի աշխատանքներով՝ պայմանագրով սահմանված գնի 17.42 տոկոսի չափով» բառերով, իսկ «2-րդ ենթակետի» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ ենթակետերի» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
12.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխման պատմություն
| Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
| Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |