Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (17.12.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2025
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.12.2025
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«05» դեկտեմբերի 2025 թվական

ք. Երևան

N 10-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

 

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «2025 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 20-Ն հրամանի հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելվածի 4.11-րդ կետի՝ «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «III եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով»:

2) Հավելվածի 6-րդ կետի «Փոստային վճարման պետական նշանների անվանումը» սյունակի «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» բառերով:

3) Հավելվածի 13.1-ին կետի «Անվանագինը (դրամ)» սյունակի «400» և «500» թվերը փոխարինել «500» և «560» թվերով:

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Միջազգային. Լուսնային Նոր Տարի թեմային նվիրված «ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ. LUNAR NEW YEAR» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.

2) Մեծանուն հայեր. Հակոբ Կարապենցի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «100th. ամյակ. anniversary. Հայ արձակագիր. Armenian novelist. ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ. HAKOB KARAPENTS. 1925-1994» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի տեսարժան վայրեր. Հայաստանի տեսարժան վայրեր թեմային նվիրված «Գեղարոտի ջրվեժ, Արագածոտն. Gegharot Waterfall, Aragatsotn», «Սմբատաբերդ ամրոց, X-XIV դդ., Վայոց ձոր. Smbataberd Fortress, X-XIV cc., Vayots Dzor», «Աժդահակ լեռ. Mount Azhdahak» և «Խնձորեսկի կամուրջ, Սյունիք. Khndzoresk Bridge, Syunik» 4 նամականիշի, համաձայն N 3, N 4, N 5 և N 6 հավելվածների:

 

3. Գործողության մեջ դնել`

1) Միջազգային. Լուսնային Նոր Տարի թեմային նվիրված «ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ. LUNAR NEW YEAR» 1 նամականիշը, անվանագինը՝ 500 դրամ, տպաքանակը` 15 000 հատ.

2) Մեծանուն հայեր. Հակոբ Կարապենցի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «100th. ամյակ. anniversary. Հայ արձակագիր. Armenian novelist. ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ. HAKOB KARAPENTS. 1925-1994» 1 նամականիշով բացիկը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 1 000 հատ.

3) Հայաստանի տեսարժան վայրեր. Հայաստանի տեսարժան վայրեր թեմային նվիրված «Գեղարոտի ջրվեժ, Արագածոտն. Gegharot Waterfall, Aragatsotn», «Սմբատաբերդ ամրոց, X-XIV դդ., Վայոց ձոր. Smbataberd Fortress, X-XIV cc., Vayots Dzor», «Աժդահակ լեռ. Mount Azhdahak» և «Խնձորեսկի կամուրջ, Սյունիք. Khndzoresk Bridge, Syunik» 4 նամականիշը, անվանագինը՝ 320, 380, 500 և 560 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից՝ 10 000 հատ։

 

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

 

 

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի «05»-ի 

թիվ 10-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24465

 

 

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի «05»-ի 

թիվ 10-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24466

 

 

Հավելված 3

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի «05»-ի 

թիվ 10-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24467

 

 

Հավելված 4

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի «05»-ի 

թիվ 10-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24468

 

 

Հավելված 5

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի «05»-ի 

թիվ 10-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24469

 

 

Հավելված 6

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի «05»-ի 

թիվ 10-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24470

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2025 թվական: