ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«10» դեկտեմբերի 2025 թ. |
N 1712-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1997 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման կարգի մասին» հրահանգի հաստատման մասին» N 107 հրամանը․
2) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1998 թվականի փետրվարի 28-ի «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հաստատման մասին» N 7-ՄՎը հրամանը․
3) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1998 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպման մասին» N 70-ՄՎՐ հրամանը․
4) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1998 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների բեռնային մաքսային հայտարարագրման, ըստ բացթողման մաքսային ռեժիմների բեռնային մաքսային հայտարարագրի լրացման կարգը հաստատելու մասին» N 71-ՄՎՐ հրամանը․
5) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1998 թվականի հունիսի 18-ի «Քաղաքացիների կողմից մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և այլ առարկաների հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 74-ՄՎՐ հրամանը․
6) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1998 թվականի հուլիսի 10-ի «ՀՀ մաքսային սահմանով անցնող քաղաքացիների կողմից հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 86-ՄՎՐ հրամանը․
7) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1999 թվականի փետրվարի 4-ի ««Անմաքս առևտրի խանութներ կազմակերպելու մասին» հրահանգը հաստատելու մասին» N 15-ՄՎ հրամանը․
8) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 26-ի ««Խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նախնական հայտարարագրման դեպքերը և կարգը սահմանելու մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/1623 հրամանը․
9) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 70 հոդվածի, 96 հոդվածի 2-րդ կետի և 117 հոդվածի պահանջներն ապահովելու մասին» N 02/1508 հրամանը․
10) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի փետրվարի 26-ի «Մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագրի լրացման կարգի հաստատման մասին» N 02/207 հրամանը․
11) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի փետրվարի 26-ի «Մաքսային ձևակերպման նպատակով ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնելու դեպքում կազմվող արձանագրության ձևը հաստատելու մասին» N 02/208 հրամանը․
12) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2006 թվականի մարտի 1-ի «Փոխադրման ամփոփագրի ձևը, «փոխադրման ամփոփագրի լրացման» ու «փոխադրման ամփոփագրի ձևաթղթերի շրջանառության և հաշվառման» կարգերը հաստատելու մասին» N 06/20-Ն հրամանը․
13) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի «Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման համար անվտանգության առումով ռիսկային չհամարվող երկրների չափանիշները սահմանելու մասին» N 280-Ն հրամանը․
14) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունվարի 12-ի «Մաքսային մարմնի կողմից հայտարարատուին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրվող մաքսատուրքի, հարկերի վճարման անդորրագրի ձևը սահմանելու մասին» N 4-Ն հրամանը․
15) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի մարտի 21-ի «Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի հունիսի 5-ի N 357-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 95-Ն հրամանը․
16) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հուլիսի 3-ի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի պարզաբանումները հաստատելու մասին» N 290-Ն հրամանը․
17) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հուլիսի 17-ի «Պարզեցված մաքսային հայտարարագրի ձևը հաստատելու մասին» N 312-Ն հրամանը․
18) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2014 թվականի ապրիլի 10-ի «Հայտարարագրված ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային մարմինների ընդունած մաքսային հայտարարագրի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ճշգրտումների փաստաթղթի ձևը հաստատելու մասին» N 155-Ն հրամանը․
19) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից մետաղների խտանյութի արտահանման համար մաքսային մարմիններին մետաղների խտանյութի փորձաքննության վերաբերյալ եզրակացության մեջ ներկայացվող տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» N 120-Ն հրամանը․
20) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի հունիսի 8-ի «Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշման ձևը հաստատելու մասին» N 369-Ն հրամանը․
21) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի օգոստոսի 26-ի «Լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում հաշվառման մասին վկայականի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 584-Ն հրամանը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
2025-12-10 |
Վ. ՄԽԻԹԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|