ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«12» դեկտեմբերի 2025 թվական ք. Երևան |
N 11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «2025 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 20-Ն hրամանի հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հավելվածի 5.2-րդ և 7.2-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
2) Հավելվածը լրացնել նոր 8.3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
| « |
|
»: |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված «ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ. HAPPY NEW YEAR» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Հայկական ժառանգություն. Հայերեն առաջին աշխարհաբար գրքի՝ «Արհեստ համարողութեան» տպագրման 350-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԳՐՔԻ՝ «ԱՐՀԵՍՏ ՀԱՄԱՐՈՂՈՒԹԵԱՆ» ՏՊԱԳՐՄԱՆ 350-ԱՄՅԱԿ. 350TH ANNIVERSARY OF THE PRINTING OF THE FIRST BOOK IN MODERN ARMENIAN: “THE ART OF ARITHMETIC”» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի.
3) Հայկական ժառանգություն. «Երևանի տպագրություն» առաջին տպարանի հիմնադրման 150-ամյակ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ. YEREVAN PRINTING. 150TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ԵՐԵՎԱՆԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ. 150. YEREVAN PRINTING» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի.
4) Գիտություն և տեխնիկա. Գունավոր հեռուստացույցի գյուտի 100-ամյակ թեմային նվիրված «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ԳՅՈՒՏԻ 100-ԱՄՅԱԿ. 100TH ANNIVERSARY OF THE INVENTION OF COLOR TELEVISION» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 4 հավելվածի.
5) Գիտություն և տեխնիկա. Ինժեներական քաղաք թեմային նվիրված «ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ. ENGINEERING CITY» 1 նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված «ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ. HAPPY NEW YEAR» 1 նամականիշը, անվանագինը՝ 500 դրամ, տպաքանակը` 15 000 հատ.
2) Հայկական ժառանգություն. Հայերեն առաջին աշխարհաբար գրքի՝ «Արհեստ համարողութեան» տպագրման 350-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԳՐՔԻ՝ «ԱՐՀԵՍՏ ՀԱՄԱՐՈՂՈՒԹԵԱՆ» ՏՊԱԳՐՄԱՆ 350-ԱՄՅԱԿ. 350TH ANNIVERSARY OF THE PRINTING OF THE FIRST BOOK IN MODERN ARMENIAN: “THE ART OF ARITHMETIC”» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 800 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
3) Հայկական ժառանգություն. «Երևանի տպագրություն» առաջին տպարանի հիմնադրման 150-ամյակ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ. YEREVAN PRINTING. 150TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ԵՐԵՎԱՆԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ. 150. YEREVAN PRINTING» 1 նամականիշով բացիկը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 1 000 հատ.
4) Գիտություն և տեխնիկա. Գունավոր հեռուստացույցի գյուտի 100-ամյակ թեմային նվիրված «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ԳՅՈՒՏԻ 100-ԱՄՅԱԿ. 100TH ANNIVERSARY OF THE INVENTION OF COLOR TELEVISION» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 560 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
5) Գիտություն և տեխնիկա. Ինժեներական քաղաք թեմային նվիրված «ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ. ENGINEERING CITY» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
12/12/2025 |
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
|
Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 11-Ն հրամանի |
|
Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 11-Ն հրամանի |
|
Հավելված 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 11-Ն հրամանի |
|
Հավելված 4 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 11-Ն հրամանի |
|
Հավելված 5 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 11-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|