ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.01.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 38-Ա

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի՝

1. Հաստատել «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-372-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 38-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ՀՕ-372-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի տեսակն

ու վերնագիրը

Իրավական

ակտի

նախագիծը

ներկայացնելու

ժամկետը

Իրավական

ակտի

նախագիծն

ընդունելու

ժամկետը

Իրավական

ակտի

ընդունման

առնչությամբ

իրականացվող

միջոցառման

ֆինանսական

ապահովման

աղբյուրը

Իրավական ակտի

նախագծի

ներկայացման

կամ ընդունման

համար

պատասխանատու

պետական

կառավարման

համակարգի

մարմնի

անվանումը

Իրավական ակտի

ընդունման

իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության

կառավարության 2006 թվականի

դեկտեմբերի 7-ի N 1739-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության

որոշման նախագիծ

2026 թվականի

մայիսի երրորդ

տասնօրյակ

2026 թվականի

հունիսի

երկրորդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

Շրջակա

միջավայրի

նախարարություն

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-372-Ն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետ և 15-րդ հոդվածի 2-րդ մաս

2.

«Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի N 112-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

2026 թվականի հունիսի երկրորդ տասնօրյակ

2026 թվականի հունիսի երրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Շրջակա միջավայրի նախարարություն

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-372-Ն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետ և 15-րդ հոդվածի 2-րդ մաս

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

2026 թվականի հուլիսի երրորդ տասնօրյակ

2026 թվականի օգոստոսի երրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Շրջակա միջավայրի նախարարություն

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-372-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետ և 15-րդ հոդվածի 2-րդ մաս

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի

հունվարի 19-ի N 47-Ն որոշման

մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

2026 թվականի սեպտեմբերի

առաջին

տասնօրյակ

2026 թվականի սեպտեմբերի

երրորդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Շրջակա միջավայրի

նախարարություն

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-372-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետեր և 15-րդ հոդվածի 2-րդ մաս

5.

«Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի N 19-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

2026 թվականի հոկտեմբերի երկրորդ տասնօրյակ

2026 թվականի հոկտեմբերի երրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Շրջակա միջավայրի նախարարություն

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-372-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետեր և 15-րդ հոդվածի 2-րդ մաս

 

6.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2291-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

2026 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակ

2026 թվականի հոկտեմբերի երրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Շրջակա միջավայրի նախարարություն

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-372-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետ, 5-րդ հոդվածի 2-րդ կետ և 15-րդ հոդվածի 2-րդ մաս

 

7.

«Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի ապրիլի 27-ի N 97-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

2026 թվականի նոյեմբերի երկրորդ տասնօրյակ

2026 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Շրջակա միջավայրի նախարարություն

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-372-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետ, 5-րդ հոդվածի 2-րդ կետ և 15-րդ հոդվածի 2-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


20.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան