ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.01.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 39-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետի`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-380-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 39-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագծի ընդունման ժամկետը

Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

 

Իրավական ակտի նախագծի ընդունման իրավական հիմքը

1.

«Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվա-

ծության աստիճանի որոշման մեթոդա-

բանությունը սահ-

մանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2026 թվականի մարտի երրորդ տասնօրյակ

2026 թվականի հունիսի երկրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-380-Ն օրենքի 6-րդ հոդված

2.

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի ապրիլի 8-ի N 488-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

2026 թվականի

մայիսի առաջին

տասնօրյակ

2026

թվականի

հունիսի

երկրորդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-380-Ն օրենքի 6-րդ հոդված

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2207-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

2026 թվականի

մայիսի առաջին

տասնօրյակ

2026

թվականի

հունիսի

երկրորդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-380-Ն օրենքի 9-րդ հոդված

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

2026 թվականի

ապրիլի երկրորդ

տասնօրյակ

2026

թվականի

հունիսի

երկրորդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-380-Ն օրենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածներ

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2305-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

2026 թվականի

մայիսի առաջին

տասնօրյակ

2026

թվականի

հունիսի

երկրորդ

տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-380-Ն օրենքի 11-րդ հոդված

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


20.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան