«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2004 թվականի N 1210-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՍՔՈՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 24.11.11 N 1680-Ն, 25.12.25 N 1942-Ն)
Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 21.01.21 N 71-Ն)
1. Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցները վերանվանել արհեստագործական ուսումնարաններ` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 20.01.05 N 38-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 25.12.25 N 1942-Ն)
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով նոր` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
(3-րդ կետը խմբ. 20.01.05 N 38-Ն, փոփ. 21.11.19 N 1652-Ն)
3.1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Մարտունու N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Մարտունու Տ. Աբրահամյանի անվան N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
(31 կետը լրաց. 20.01.05 N 38-Ն)
4. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի N 16 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Երևանի N 6 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(4-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրու N 42 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրու N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(5-րդ կետը փոփ. 20.01.05 N 38-Ն)
6. Սահմանել, որ սույն որոշմամբ վերանվանված, ինչպես նաև վերակազմակերպված պետական արհեստագործական ուսումնարաններին`
ա) սեփականության իրավունքով հանձնվում են դրանց տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի.
բ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են դրանց տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
(6-րդ կետը փոփ. 24.11.11 N 1680-Ն)
7. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով, 14-րդ հոդվածով, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված արհեստագործական ուսումնարանների կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` համաձայն N 1 հավելվածի:
(7-րդ կետը խմբ. 24.11.11 N 1680-Ն, փոփ. 21.11.19 N 1652-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 25.12.25 N 1942-Ն)
8.1. (կետն ուժը կորցրել է 25.12.25 N 1942-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 25.12.25 N 1942-Ն)
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի «Արհեստագործական ավագ դպրոցներ» բաժինը:
10.1. Սույն որոշմամբ վերակազմակերպվող կազմակերպությունների միացման պայմանագրերի, փոխանցման ակտերի, բաժանիչ հաշվեկշռի և այլ փաստաթղթերի հաստատման լիազորությունները վերապահել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Շիրակի մարզպետներին
(10.1 կետը լրաց. 20.01.05 N 38-Ն)
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
◙(14.11.25 N 1602-Ն որոշման 2-րդ կետով նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
2004 թ. սեպտեմբերի 2 |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 20.01.05 N 38-Ն)
|
NN |
Հին անվանումը |
Նոր անվանումը |
Լիազորված |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. |
«Երևանի N 4 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Երևանի N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
2. |
(2-րդ կետն ուժը կորցրել է 14.06.07 N 746-Ն) | ||
|
3. |
«Երևանի N 11 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Երևանի N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
4. |
«Երևանի N 12 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Երևանի N 4 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
5. |
«Երևանի N 14 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Երևանի N 5 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
6. |
«Երևանի N 17 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Երևանի N 6 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
7. |
«Երևանի N 19 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Երևանի N 7 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
8. |
«Երևանի N 23 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Երևանի N 8 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
9. |
«Երևանի N 24 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Երևանի N 9 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
10. |
«Երևանի N 29 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Երևանի N 10 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
11. |
«Գյումրու N 33 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Գյումրու N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
12. |
(12-րդ կետն ուժը կորցրել է 03.12.09 N 1457-Ն) | ||
|
13. |
«Գյումրու N 43 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Գյումրու N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
14. |
«Աբովյանի N 48 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Աբովյանի N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
15. |
«Աբովյանի N 4 հատուկ պրոֆտեխուսումնարան» |
«Աբովյանի N 2 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
16. |
«Հրազդանի ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Հրազդանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
17. |
«Բյուրեղավանի N 51 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
18. |
«Էջմիածնի N 53 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Էջմիածնի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
19. |
«Աշտարակի N 56 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Աշտարակի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
20. |
«Սևանի ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Սևանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
21. |
|
«Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
22. |
(22-րդ կետն ուժը կորցրել է 03.03.11 N 199-Ն) | ||
|
23. |
«Արագածի N 77 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Արագածի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
24. |
«Տավուշի N 81 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Բերդի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
25. |
«Մարալիկի N 91 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Մարալիկի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
26. |
«Նաիրիի N 92 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
«Նաիրիի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
27. |
Վանաձորի N 31 հանրակրթական դպրոց |
Վանաձորի N 1 արհեստա-գործական ուսումնարան |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
(հավելվածը խմբ. 20.01.05 N 38-Ն, փոփ. 14.06.07 N 746-Ն, 03.12.09 N 1457-Ն, 03.03.11 N 199-Ն, փոփ., լրաց. 24.11.11 N 1680-Ն, փոփ. 21.11.19 N 1652-Ն)
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 2 |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«________________________________________________ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 25.12.25 N 1942-Ն)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|