ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1911-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.01.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.19-2026.02.01 Պաշտոնական հրապարակման օրը 30.01.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1911-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ կետին, 9-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ և 16-րդ կետերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման ցուցանիշներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 7 աղյուսակի վերնագիրը «համայնքներին» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ Երևան համայնքին)» բառերով։

3. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 7.1 աղյուսակի 6.3-րդ կետի «Մեղրի համայնքի» բառերը փոխարինել «Քաջարան համայնքի» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման N 6 հավելվածի պետական տուրքերի հատվածում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող՝

 

«
9.14.3   ՀՀ էկոնոմիկայի նախարարություն       10,311,000.0
»:

 

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման N 6 հավելվածի այլ եկամուտների 5․1 տողի «Եկամտատեսակը» սյունակում «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճար» բառերը փոխարինել «ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճար» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 9 և 9.1 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1080 ծրագրի «11010. ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բնականոն գործունեության և ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատական պաշտպանության իրավունքի ապահովում» միջոցառման՝

ա. «79.5» թվի դիմաց գրված «Բեկանված դատական ակտերի թիվը կայացված դատական ակտերի թվում /քաղաքացիական գործեր/, տոկոս» բառերը փոխարինել «Ավարտված քաղաքացիական գործերի թիվը ստացված գործերի թվում, տոկոս» բառերով,

բ. «0.1» թվի դիմաց գրված «Ավարտված քաղաքացիական գործերի թիվը ստացված գործերի թվում, տոկոս» բառերը փոխարինել «Բեկանված դատական ակտերի թիվը կայացված դատական ակտերի թվում (քաղաքացիական գործեր), տոկոս» բառերով,

գ. «1229» թվի դիմաց գրված «Բեկանված դատական ակտերի թիվը կայացված դատական ակտերի թվում /քաղաքացիական գործեր/, տոկոս» բառերը փոխարինել «Ստացված հայցադիմումների, դիմումների և գործերի քանակը (քրեական գործեր), գործ/հատ» բառերով,

դ. «1229» թվի դիմաց գրված «Ստացված հայցադիմումների, դիմումների և գործերի քանակը /քրեական գործեր/, գործ/հատ» բառերը փոխարինել «Վարույթ ընդունված քրեական գործերի քանակը, գործ/հատ» բառերով,

ե. «500» թվի դիմաց գրված «Վարույթ ընդունված քրեական գործերի քանակը, գործ/հատ» բառերը փոխարինել «Ավարտված քրեական գործերի քանակը, գործ/հատ» բառերով,

զ. «729» թվի դիմաց գրված «Ավարտված քրեական գործերի քանակը, գործ/հատ» բառերը փոխարինել «Տարեվերջին անավարտ քրեական գործերի քանակը, գործ/հատ» բառերով,

է. «40.7» թվի դիմաց գրված «Տարեվերջին անավարտ քրեական գործերի քանակը, գործ/հատ» բառերը փոխարինել «Ավարտված քրեական գործերի թիվը ստացված գործերի թվում, տոկոս» բառերով,

ը. «0.1» թվի դիմաց գրված «Ավարտված քրեական գործերի թիվը ստացված գործերի թվում, տոկոս» բառերը փոխարինել «Բեկանված դատական ակտերի թիվը կայացված դատական ակտերի թվում (քրեական գործեր), տոկոս» բառերով.

2) 1205 ծրագրի «12029․ «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրում» միջոցառման «Անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնող շահառուների թիվ, այդ թվում» բառերը փոխարինել «Անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնող շահառուների միջին թիվը» բառերով։

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 415-Ն որոշման 1-ին կետի «NN 1, 2, 3, 4 և 5 hավելվածների» բառերը փոխարինել «NN 1, 2, 3, 4, 5 և 6 hավելվածների» բառերով, ինչպես նաև ավելացնել նոր հավելված՝ համաձայն N 9 հավելվածի:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 476-Ն որոշման NN 8 և 9 հավելվածների 1080 ծրագրի «31001. Բարձրագույն դատական խորհրդի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման գծով արդյունքային չափորոշիչներից հանել «Այլ սարքավորումների քանակ, հատ» և «Սարքավորումների ծառայության կանխատեսվող միջին ժամկետ, տարի» տողերն իրենց թվային ցուցանիշներով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 30-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 531-Ն որոշման N 6 հավելվածի «04» թիվը և «Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն» բառերը փոխարինել համապատասխանաբար «06» թվով և «Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)» բառերով, ինչպես նաև «01» տողի «Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 8-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 546-Ն որոշման N 6 հավելվածի «6.8 Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր» բառերը փոխարինել «6.7 Այլ եկամուտներ» բառերով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը գումար հատկացնելու մասին» N 590-Ն որոշման 1-ին կետի «NN 1, 2, 3 և 4 hավելվածների» բառերը փոխարինել «NN 1, 2, 3, 4, 5 և 6 hավելվածների» բառերով, ինչպես նաև ավելացնել նոր հավելվածներ՝ համաձայն NN 10 և 11 հավելվածների:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 668-Ն որոշման NN 2 և 3 hավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն NN 12 և 13 հավելվածների:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 822-Ն որոշման NN 3 և 4 հավելվածների 1205 ծրագրի «12029. «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրում» միջոցառման «Անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնող շահառուների թիվ» արդյունքային ցուցանիշի «70000» թվերը փոխարինել «50500» թվերով:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 1042-Ն որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, լրացում, N 3 աղյուսակում՝ փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:», ինչպես նաև ավելացնել նոր հավելվածներ՝ համաձայն NN 14 և 15 հավելվածների:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի ««Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1090-Ն որոշման N 2 հավելվածում ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ում տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված միջոցառում» բառերը փոխարինել ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ» բառերով:

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1174-Ն որոշման NN 1, 3, 4, 5 և 6 հավելվածներից հանել ինն ամսվա ցուցանիշները:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1185-Ն որոշման NN 3 և 4 հավելվածների 1205 ծրագրի «12037. «2023 թվականի սեպտեմբեր ամսին կանխիկ եղանակով վճարման ենթակա եղած՝ ԼՂ զինվորական կենսաթոշակների, պարգևավճարների գումարների վճարում» միջոցառման «նպաստ ստացող թիվ, մարդ» արդյունքային ցուցանիշի «2342» թիվը փոխարինել «3861» թվով:

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1260-Ն որոշման N 2 hավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն N 16 հավելվածի:

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1262-Ն որոշման N 8 հավելվածից հանել «ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ», «1148 Արտադպրոցական դաստիարակության ծրագիր», «1148-11005 դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում», «Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում», «Ծառայությունների մատուցում» «Ծառայությունը մատուցողի անվանումը` Մրցույթով ընտրված կազմակերպություն» և «Տրանսպորտային փոխհատուցում ստացող երեխաների թիվը, մարդ» տողերը համապատասխան ոչ ֆինանսական ցուցանիշով։

20. Հայաստանի Հանրապետության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացումներ ու փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 1296-Ն որոշման մեջ ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետ ՝

«1.1. «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու համար բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 50.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):»:

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1313-Ն որոշման N 3 հավելվածում «1212-12026» թվերը փոխարինել «1212-12027» թվերով։

22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1341-Ն որոշման NN 1, 3, 4, 5 և 6 հավելվածներից հանել ինն ամսվա ցուցանիշները:

23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 1275-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, ինչպես նաև «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» N 1382-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «3. Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հատկացնել 106,800,000.0 (մեկ հարյուր վեց միլիոն ութ հարյուր հազար) դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով:», ինչպես նաև որոշման N 2 hավելվածում ««Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապտալի ավելացում» բառերը փոխարինել ««Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ» բառերով:

24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1446-Ն որոշման 1-ին կետի «NN 1, 2, 3, 4 և 5 hավելվածների» բառերը փոխարինել «NN 1, 2, 3, 4, 5 և 6 hավելվածների» բառերով, ինչպես նաև ավելացնել նոր հավելված՝ համաձայն N 17 հավելվածի:

25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 23-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին գումար հատկացնելու մասին» N 1498-Ն որոշման NN 5 և 6 հավելվածների 1096 ծրագրի «11002. Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպում» միջոցառման գծով արդյունքային չափորոշիչների հետևյալ տողերն իրենց ցուցանիշներով հանել՝ «Որակավորման վկայագիր ստացող մասնակիցների թվաքանակը մասնակիցների ընդհանուր թվի նկատմամբ, տոկոս» համապատասխան «80» թվով, «Որակավորման վկայագիր ստացող մասնակիցների թվաքանակի կին/տղամարդ հարաբերակցությունը, տոկոս» համապատասխան «55/45» թվով և «Մեկ դասընթացի միջին տևողությունը, ժամ» համապատասխան «7» թվով:

26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1609-Ն որոշման N 4 հավելվածում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասով 1146 ծրագրի «11001 Տարրական ընդհանուր կրթություն» միջոցառման գծով «Տարրական ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «(4․7)» թիվը փոխարինել «(5)» թվով, «11002 Հիմնական ընդհանուր հանրակրթություն» միջոցառման «Հիմնական ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «152․7» թիվը փոխարինել «153» թվով, «11003 Միջնակարգ ընդհանուր կրթություն» միջոցառման «Միջնակարգ ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «296․7» թիվը փոխարինել «298» թվով, իսկ N 5 հավելվածում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասով 1146 ծրագրի «11002 Հիմնական ընդհանուր հանրակրթություն» միջոցառման «Հիմնական ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «77․3» թիվը փոխարինել «77» թվով, «11003 Միջնակարգ ընդհանուր կրթություն» միջոցառման «Միջնակարգ ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «23․7» թիվը փոխարինել «24» թվով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասով 1146 ծրագրի «11003 Միջնակարգ ընդհանուր կրթություն» միջոցառման «Միջնակարգ ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «175․3» թիվը փոխարինել «175» թվով, ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ մասով 1146 ծրագրի «11003 Միջնակարգ ընդհանուր կրթություն» միջոցառման «Միջնակարգ ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «26․7» թիվը փոխարինել «27» թվով, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի մասով 1146 ծրագրի «11001 Տարրական ընդհանուր կրթություն» միջոցառման գծով «Տարրական ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «18․7» թիվը փոխարինել «(19)» թվով, «11002 Հիմնական ընդհանուր հանրակրթություն» միջոցառման «Հիմնական ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «17․7» թիվը փոխարինել «18» թվով, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ մասով 1146 ծրագրի «11001 Տարրական ընդհանուր կրթություն» միջոցառման գծով «Տարրական ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «(13․7)» թիվը փոխարինել «(14)» թվով, «11002 Հիմնական ընդհանուր հանրակրթություն» միջոցառման «Հիմնական ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «(12․7)» թիվը փոխարինել «(13)» թվով, «11003 Միջնակարգ ընդհանուր կրթություն» միջոցառման «Միջնակարգ ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «18․7» թիվը փոխարինել «19» թվով, ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ «11002 Հիմնական ընդհանուր հանրակրթություն» միջոցառման «Հիմնական ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «(10․9)» թիվը փոխարինել «(11)» թվով, «11003 Միջնակարգ ընդհանուր կրթություն» միջոցառման «Միջնակարգ ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «(1․4)» թիվը փոխարինել «(1)» թվով, ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ մասով 1146 ծրագրի «11001 Տարրական ընդհանուր կրթություն» միջոցառման գծով «Տարրական ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «(12․7)» թիվը փոխարինել «(13)» թվով, «11002 Հիմնական ընդհանուր հանրակրթություն» միջոցառման «Հիմնական ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «(6․7)» թիվը փոխարինել «(7)» թվով, «11003 Միջնակարգ ընդհանուր կրթություն» միջոցառման «Միջնակարգ ընդհանուր կրթության դասարանների թիվը» տողում նշված «(9․3)» թիվը փոխարինել «(9)» թվով, ինչպես նաև N 6 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն N 18 հավելվածի:

27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություն և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1691-Ն որոշման N 2 հավելվածի 1212 ծրագրի «12007. ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով» միջոցառման «ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ» տողում և դրան հաջորդիվ «ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ», «ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ», «ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ», «Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին» և «-Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» տողերին համապատասխան «Ցուցանիշների փոփոխությունը» սյունակում նշել «152,548.5» թիվը:

28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1739-Ն որոշման N 2 hավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն N 19 հավելվածի:

29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1741-Ն որոշման NN 1, 5 և 6 hավելվածներում «1117-31002» և «1117-11005» դասիչները փոխարինել համապատասխանաբար «1117-31009» և «1117-11012» դասիչներով, NN 2 և 4 հավելվածներում «1117-31002» դասիչը փոխարինել «1117-31009» դասիչով, ինչպես նաև N 3 հավելվածում 1117 ծրագրի «31002» դասիչը փոխարինել «31009» դասիչով, իսկ «11005» դասիչը՝ «11012» դասիչով:

30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1752-Ն որոշման N 7 հավելվածում 1139 ծրագրի «11001. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» միջոցառման «ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ», «ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ», «ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» և «-Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» բառերը փոխարինել համապատասխանաբար «ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ», «ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ», «ԱՅԼ ԾԱԽՍԵՐ» և «Պահուստային միջոցներ» բառերով:

31. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1811-Ն որոշման N 2 հավելվածի 1139 ծրագրի «11001. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» միջոցառման գծով հետևյալ տողերն իրենց ցուցանիշներով հանել՝ «ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (240,000.0)», «ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (240,000.0)» և «Պահուստային միջոցներ (240,000.0)»:

32. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1824-Ն որոշման NN 1, 4 և 5 հավելվածներում 1068 ծրագրի «12004. Դրամական աջակցություն ընտանիքում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին» միջոցառման նկարագրությունը՝ Դրամական աջակցություն ընտանիքում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին տրամադրում» բառերը փոխարինել Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն ամսական 50000 դրամի չափով՝ մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը» բառերով։

33. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 1829-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1236 ծրագրի «32006 Հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների և կրթահամալիրների գույքով և տեխնիկայով ապահովում» միջոցառման գծով նշված «Արալեզ համայնքի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ» բառերը փոխարինել «Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 3 մսուր մանկապարտեզ» բառերով, իսկ «2,154.2» թիվը փոխարինել «890.0» թվով, ինչպես նաև նշված տողից հետո լրացնել նոր տողեր՝ N 3 հավելվածում հետևյալ բովանդակությամբ՝

 

«
   

Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 1 մսուր մանկապարտեզ»

1,066.8       1,066.8
    «Արարատ համայնքի Ավշար գյուղի մանկապարտեզ» 197.4       197.4
»:

 

և N 4 հավելվածում հետևյալ բովանդակությամբ՝

 

«
    «Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 1 մսուր մանկապարտեզ» 1,066.8
    «Արարատ համայնքի Ավշար գյուղի մանկապարտեզ» 197.4
»:

 

34. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1850-Ն որոշման N 3 հավելվածում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասով 1238 ծրագրի «11001 Նախադպրոցական կրթության հասանելիության և որակի ապահովում» միջոցառման գծով «Խմբերի միջին տարեկան թիվը» տողում նշված «62․3» թիվը փոխարինել «62» թվով, իսկ N 4 հավելվածում ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի մասով 1238 ծրագրի «11001 Նախադպրոցական կրթության հասանելիության և որակի ապահովում» միջոցառման գծով «Խմբերի միջին տարեկան թիվը» տողում նշված «8․3» թիվը փոխարինել «8» թվով։

35. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1851-Ն որոշման N 2 հավելվածում 1079 ծրագրի «11017. Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «-Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածը փոխարինել «-Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով:

36. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1879-Ն որոշման N 4 հավելվածում «1190» ծրագրի «12001» միջոցառման «1.8 կմ» թիվը փոխարինել «1.8» թվով:

37. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 801-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, մի շարք գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1880-Ն որոշման N 8 հավելվածի «6.8 Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր» բառերը փոխարինել «6.7 Այլ եկամուտներ» բառերով, ինչպես նաև որոշման N 7 hավելվածում 1075 ծրագրի «21001. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» միջոցառման «ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հանրապետական նշանակության Սանահինի կամրջի (պետական ցուցիչ 5.2.23) ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր» տողի «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ» բառերով:

38. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի ««Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1888-Ն որոշման NN 3, 4, 5, 7 և 8 հավելվածներում «1190» ծրագրի «12002. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավում» միջոցառման «2,717,752.1» թիվը փոխարինել «2,717,752.0» թվով, N 4 հավելվածում «1190» ծրագրի «12002. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավում» միջոցառման «ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» և «Շենքերի և շինությունների շինարարություն» տողերի «2,015,097.1» թիվը փոխարինել «2,015,097.0» թվով, իսկ N 5 հավելվածում «ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» և «Շենքերի և շինությունների շինարարություն» տողերի «2,015,097.1» և «326,506.9» թվերը փոխարինել համապատասխանաբար «2,015,097.0» և «326,506.8» թվերով:

39. Հույժ գաղտնի:

40. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 10-ի N 415-Ն որոշման»:

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 15-ի N 590-Ն որոշման»:

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 15-ի N 590-Ն որոշման»:

 

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 29-ի N 668-Ն որոշման»:

 

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 29-ի N 668-Ն որոշման»:

 

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 31-ի N 1042-Ն որոշման»:

 

 

Հավելված N 15

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 31-ի N 1042-Ն որոշման»:

 

 

Հավելված N 16

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1260-Ն որոշման»:

 

 

Հավելված N 17

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

հոկտեմբերի 9-ի N 1446-Ն որոշման»:

 

 

Հավելված N 18

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1446-Ն որոշման

 

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 14-ի N 1609-Ն որոշման»:

 

 

Հավելված N 19

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1911-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1739-Ն որոշման»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան