ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 1994 թ. N 498
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 16-ի «Իսկական զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների կատեգորիաների մասին» N 226 որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Երևանի NN 1 և 2, Գյումրիի, Վանաձորի, Կապանի ու Դիլիջանի բժշկական ուսումնարանների` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից 1994/95 ուսումնական տարում ուսումնառության ուղարկված սովորողները` մինչև ավարտելը»:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|