ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2026 թվականի N 307-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 842-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, 3-րդ կետում, հավելվածի վերնագրում, հավելվածի 3-րդ կետում, 3-րդ կետի 4-րդ ենթակետում, 6-րդ և 10-րդ կետերում «2025» թիվը փոխարինել «2027» թվով.
2) հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը «այրի» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կին» բառերով.
3) հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ «13» թիվը փոխարինել «10» թվով և «ամուսիններ» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կին» բառերով.
4) հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետում «Գոմք բնակավայր» բառերը փոխարինել «Գոմք, Չիվա, Արագածոտնի մարզի Լուսակն, Հացաշեն, Սորիկ, Գեղարքունիքի մարզի Ավազան, Արփունք, Լեռնահովիտ, Տավուշի մարզի Աճարկուտ, Լոռու մարզի Հագվի, Ամոջ, Մեդովկա, Սյունիքի մարզի Գորայք, Ծղուկ, Իշխանասար, Շաքի բնակավայրեր» բառերով.
5) հավելվածի 24-րդ կետում «2400» թիվը փոխարինել «մինչև 3820» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1562-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում, 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում, N 1 հավելվածի վերնագրում, 1-ին կետում, 2-րդ կետի 1-ին ենթակետում, N 2 հավելվածի վերնագրում, 1-ին կետում, 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում, N 1 ձևի վերնագրում «2025» և N 2 ձևի վերնագրում «2024» թվերը փոխարինել «2027» թվով.
2) N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունը «այրի» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կին» բառերով.
3) N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ «13» թիվը փոխարինել «10» թվով և «ամուսիններ» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կին» բառերով.
4) N 1 հավելվածի 2-րդ կետի 10-րդ ենթակետում և N 2 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետում «Գոմք բնակավայր» բառերը փոխարինել «Գոմք, Չիվա, Արագածոտնի մարզի Լուսակն, Հացաշեն, Սորիկ, Գեղարքունիքի մարզի Ավազան, Արփունք, Լեռնահովիտ, Տավուշի մարզի Աճարկուտ, Լոռու մարզի Հագվի, Ամոջ, Մեդովկա, Սյունիքի մարզի Գորայք, Ծղուկ, Իշխանասար, Շաքի բնակավայրեր» բառերով.
5) N 1 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում «միայնակ ծնողի» բառերը փոխարինել «այրիների» բառով.
6) N 1 հավելվածի 5-րդ կետում «միայնակ ծնողի» բառերը փոխարինել «այրիների» բառով.
7) N 1 հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով՝
«7.1. Եթե շահառուի կարգավիճակ ստանալուց հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում չի կնքվում հիփոթեքային վարկի պայմանագիր, ապա շահառուի կարգավիճակն ինքնաշխատ եղանակով չեղարկվում է:».
8) N 2 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությունը «այրի» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կին» բառերով.
9) N 2 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ «13» թիվը փոխարինել «10» թվով և «ամուսիններ» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կին» բառերով.
10) N 1 ձևի 2.6-րդ կետում «միայնակ ծնողի» բառերը փոխարինել «այրիների» բառով։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված փոփոխությունը՝ շահառուների թվի հավելումը, տարածվում է բացառապես՝
1) 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն ստացած կամ այդ նույն նպատակով 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հողամաս ձեռք բերած (ամուսիններից առնվազն մեկի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացրած) շահառուների վրա.
2) Տավուշի մարզի Այգեձոր (մինչև 32), Այգեպար (մինչև 17), Արծվաբերդ (մինչև 41), Մովսես (մինչև 49), Չինարի (մինչև 24), Չորաթան (մինչև 13), Պառավաքար (մինչև 17), Վերին կարմիր աղբյուր (մինչև 34), Բարեկամավան (մինչև 10), Ոսկեվան (մինչև 21), Ազատամուտ (մինչև 79), Կայան (մինչև 10), Վազաշեն (մինչև 14), Սյունիքի մարզի Բարձրավան (մինչև 10), Խնձորեսկ (մինչև 12), Շուռնուխ (մինչև 10), Որոտան (մինչև 10), Բարգուշատ (մինչև 10), Գեղանուշ (մինչև 10), Գոմարան (մինչև 10), Դավիթ Բեկ (մինչև 16), Դիցմայրի (մինչև 10), Եղվարդ (մինչև 10), Խդրանց (մինչև 10), Ծավ (մինչև 10), Կաղնուտ (մինչև 10), Ճակատեն (մինչև 10), Ներքին Հանդ (մինչև 10), Շիկահող (մինչև 10), Սզնակ (մինչև 10), Սյունիք (մինչև 10), Սրաշեն (մինչև 10), Վարդավանք (մինչև 10), Ուժանիս (մինչև 10), Խոտ (մինչև 10), Արավուս (մինչև 10), Խնածախ (մինչև 19), Խոզնավար (մինչև 10), Կոռնիձոր (մինչև 19), Վաղատուր (մինչև 10), Տեղ (մինչև 25), Քարաշեն (մինչև 10), Արարատի մարզի Տիգրանաշեն (մինչև 10), Գեղարքունիքի մարզի Վահան (մինչև 21), Ներքին Շորժա (մինչև 10), Նորաբակ (մինչև 10), Վերին Շորժա (մինչև 10), Վայոց ձորի մարզի Բարձրունի (մինչև 10), Խնձորուտ (մինչև 11) բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուների վրա։ Ընդ որում, այս դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա», «բ» կամ «գ» պարբերություններով սահմանված պայմաններից բացի, ծրագրի շահառուները (ամուսիններից առնվազն մեկը) ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում պետք է հաշվառված լինեն տվյալ բնակավայրում.
3) Արագածոտնի մարզի Լուսակն (մինչև 13), Հացաշեն (մինչև 10), Սորիկ (մինչև 10), Գեղարքունիքի մարզի Ավազան (մինչև 10), Արփունք (մինչև 10), Լեռնահովիտ (մինչև 14), Վայոց ձորի մարզի Գոմք (մինչև 14), Չիվա (մինչև 19), Տավուշի մարզի Կիրանց (մինչև 10), Աճարկուտ (մինչև 10), Դովեղ (մինչև 11), Լոռու մարզի Հագվի (մինչև 10), Ամոջ (մինչև 10), Մեդովկա (մինչև 18), Սյունիքի մարզի Գորայք (մինչև 20), Ծղուկ (մինչև 15), Իշխանասար (մինչև 17), Շաքի (մինչև 22) բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուների վրա։ Ընդ որում, այս դեպքում որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված պայմաններից բացի, շահառուները ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում չպետք է ունենան անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակելի անշարժ գույք Երևան քաղաքում կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք Երևան քաղաքում։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|