ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 92 |
քաղ. Մոսկվա |
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ (ՆԻԿՈՏԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ) ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ծխախոտային (նիկոտին պարունակող) արտադրանքի ցանկում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 44 որոշման հավելված) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն․ Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 92 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ծխախոտային (նիկոտին պարունակող) արտադրանքի ցանկում կատարվող
1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2404 11 000, 2404 12 000, 2404 19 000 ծածկագրերով դիրքերը հանել։
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.
|
«2404 |
Ծխախոտ, վերականգնված ծխախոտ, նիկոտին կամ ծխախոտի կամ նիկոտինի փոխարինիչներ պարունակող արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար. նիկոտին պարունակող և մարդու օրգանիզմ նիկոտին փոխանցելու համար նախատեսված այլ արտադրատեսակներ» |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|