ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 102 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՌԱՆՁԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 10-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ապրիլի 6-ի թիվ 47 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձաշնորհումների միասնական համակարգի կիրառման պայմանների և կարգի մասին հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն․ Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 102 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձաշնորհումների միասնական համակարգի կիրառման պայմանների և կարգի մասին հիմնադրույթում կատարվող
1. Տեքստում «կիրառվում են» բառը փոխարինել
«տրամադրվում են» բառով։
2. 3-րդ կետում՝
ա) առաջին պարբերության մեջ «առկայության դեպքում» բառերը փոխարինել
«պահպանման դեպքում» բառերով․
բ) «ա» ենթակետում «ներմուծվող ապրանքների ծագման երկիրն» բառերը փոխարինել «այն երկիրը, որի ծագումն ունեն ներմուծվող ապրանքները,» բառերով։
3. 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Զարգացող երկրների ցանկում ընդգրկվում են այն երկրները, որոնք Համաշխարհային բանկի կողմից 3 տարի անընդմեջ դասակարգվում են որպես եկամտի ցածր մակարդակ ունեցող կամ միջինից ցածր եկամտի մակարդակ ունեցող երկրներ։
5. Սույն հիմնադրույթի 4-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանող երկիրը կարող է չընդգրկվել զարգացող երկրների ցանկում կամ հանվել դրանից հետևյալ դեպքերից մեկի ժամանակ ՝
ա) երկրի հասնելը եկամտի այն մակարդակին, որը 3 տարի անընդմեջ Համաշխարհային բանկի կողմից սահմանվում է որպես միջինից բարձր կամ բարձր.
բ) ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության տվյալների՝ 3 տարի անընդմեջ երկրի հասնելը համաշխարհային արտահանման ծավալի 1 և ավելի տոկոս բաժնեմասի.
գ) երկրի կողմից Միության և (կամ) Միության անդամ պետության (անդամ պետությունների) (այսուհետ՝ անդամ պետություններ) հետ կնքված առանձնաշնորհային առևտրի գործող համաձայնագրի առկայությունը՝ Միության մասին պայմանագրի 102-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.
դ) երկրի ընդգրկումը Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող առավել թույլ զարգացած երկրների ցանկում (այսուհետ՝ առավել թույլ զարգացած երկրների ցանկ)։»։
4. 7-րդ կետում՝
ա) առաջին պարբերության մեջ «առկայության դեպքում» բառերը փոխարինել «պահպանման դեպքում» բառերով
բ) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) այն երկիրը, որի ծագում ունեն ներմուծվող ապրանքները, ընդգրկված է առավել թույլ զարգացած երկրների ցանկում»։
5. 8-րդ կետի երկրորդ պարբերությունը «Համաշխարհային բանկի կողմից» բառերից հետո լրացնել «3 տարի անընդմեջ» բառերով։
6. 9-րդ կետում՝
ա) առաջին պարբերության մեջ «այն հանելու» բառերը փոխարինել «այդ երկիրը հանելու» բառերով
բ) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Այն երկիրը, որը, Համաշխարհային բանկի դասակարգմանը համապատասխան, ընդգրկված է առավել թույլ զարգացած երկրների ցանկում, կարող է հանվել դրանից, եթե այդ երկիրը Համաշխարհային բանկի կողմից 3 տարի անընդմեջ դասակարգվում է որպես միջինից ցածր, միջինից բարձր եկամտի մակարդակ ունեցող կամ եկամտի բարձր մակարդակ ունեցող երկիր։»։
7. 10-րդ կետում՝
ա) ավելացնել «՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«ՄԱԿ-ի առավել թույլ զարգացած երկրների ցուցակից երկիրը հանելու դեպքում առավել թույլ զարգացած երկրների ցանկից այդ երկիրը հանելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան ՄԱԿ-ի առավել թույլ զարգացած երկրների ցուցակից այն հանելու օրվանից 2 տարի հետո՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձևի համաձայն։»։
8. 12-րդ կետի «ա» ենթակետում «Միության մեկ կամ մի քանի անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)» բառերը փոխարինել «մեկ կամ մի քանի անդամ պետությունների» բառերով։
9. 13-րդ կետը լրացնել «՝ բացառությամբ դրանում իրավատեխնիկական և (կամ) խմբագրական բնույթի փոփոխությունների կատարման» բառերով։
10. 14-րդ կետում «կիրառումը» բառը փոխարինել «տրամադրումը» բառով։
11. 15-րդ և 16-րդ կետերում «կիրառման» բառը փոխարինել «տրամադրման» բառով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: