ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 107
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.01.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.09.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

26 սեպտեմբերի 2025 թվականի

թիվ 107

քաղ. Մինսկ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) մեքենաների, սարքավորումների ու տրանսպորտային միջոցների անվտանգ շրջանառության ապահովման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման, այդ թվում՝ մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցների ցանկի 2.10 կետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ապահովել, որ փոփոխությունների 1-ին և 3-րդ կետերում (սույն որոշման հավելված) նշված արտադրանքի արտահանումը (այդ թվում՝ ժամանակավոր) մյուս անդամ պետությունների տարածք չթույլատրվի, եթե անդամ պետությունների միջև չեն ձեռք բերվել այլ պայմանավորվածություններ (այդ թվում՝ երկկողմ ձևաչափով):

3. Փոփոխությունների 1-ին և 3-րդ կետերով (սույն որոշման հավելված) նախատեսված դրույթների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինների կողմից՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն․ Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի սեպտեմբերի 26-ի

թիվ 107 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող

 

1. Մաքսային միության հանձնաժողովի ««Մեքենաների ու սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը ընդունելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 823 որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3.2 ենթակետով.

«3.3.2. Մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը Ռուսաստանի Դաշնության տարածքում թույլատրվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն չհանդիսացող պետությունների տարածքներում արտադրված (պատրաստված) և Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող (ներմուծված), վառելիքաէներգետիկ համալիրի, օգտակար հանածոների արդյունահանման, քիմիական արդյունաբերության, լեռնահանքային արդյունաբերության և մետաղագործության ոլորտներում կիրառման (շահագործման) համար նախատեսված արտադրանքի առանձին տեսակների նկատմամբ պարտադիր պայմանների սահմանումն ու կիրառումը (բացառությամբ «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին սերտիֆիկացման ձևով համապատասխանության հավաստման ենթակա՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների ցանկի (Տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելված) 2-րդ, 4-6-րդ, 11-րդ և 15-րդ կետերում և տեխնիկական կանոնակարգի պահանջներին հայտարարագրման ձևով համապատասխանության հավաստման ենթակա՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների ցանկի (Տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելված) 3-րդ, 4-րդ (մինչև 160 կՎտ (200 կՎԱ) անվանական հզորությամբ արտադրանքի նկատմամբ), 8-րդ, 26-րդ, 27-րդ, 29-31-րդ, 33-րդ, 34-րդ և 37-րդ կետերում նշված արտադրանքի), ինչպես նաև այդ արտադրանքի համապատասխանության գնահատման անցկացումը՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան։

Սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված արտադրանքի առանձին տեսակները շրջանառության մեջ դնելը և շահագործման մեջ դրանց գտնվելը թույլատրվում են դրանց անվտանգության ապահովման պայմանով և միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Նշված արտադրանքի նկատմամբ չի թույլատրվում Տեխնիկական կանոնակարգով նախատեսված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ձևակերպումը: Տեղեկատվությունն այն մասին, որ արտադրանքը շրջանառության մեջ է դրվում և կարող է շրջանառվել միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում, նշվում է այդ արտադրանքի անձնագրի և սույն ենթակետի առաջին պարբերությանը համապատասխան սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի մեջ։

Սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված արտադրանքը չի դրոշմավորվում Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։

Սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված արտադրանքի նկատմամբ տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքի իրականացումը չի թույլատրվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում՝ բացառությամբ Ռուսաստանի Դաշնության.»։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ««Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 877 որոշման 3-րդ կետում՝

ա) 3.2.7 ենթակետի երրորդ պարբերության մեջ՝

առաջին նախադասության մեջ «մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով,

առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը Ղազախստանի Հանրապետությունում թույլատրվում է սահմանել համապատասխանության գնահատման անցկացման պահանջներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև օտարերկրյա արտադրողների ներկայացուցիչների կողմից երրորդ երկրներից ներմուծվող այն տրանսպորտային միջոցները շրջանառության մեջ դնելը, որոնց արտադրման օրվանից անցել է ոչ ավելի, քան երեք տարի՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան։».

բ) 3.8 ենթակետում՝

«Մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում թույլատրվում է համապատասխանության գնահատում և» բառերը փոխարինել «Մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում և մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31 -ը Ղազախստանի Հանրապետությունում թույլատրվում են համապատասխանության գնահատում և (կամ)».

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Համապատասխանության գնահատման մասին մեկ փաստաթղթի շրջանակներում չի թույլատրվում Տեխնիկական կանոնակարգին ամբողջությամբ համապատասխանող տրանսպորտային միջոցների մոդիֆիկացիաների համատեղումն այն տրանսպորտային միջոցների մոդիֆիկացիաների հետ, որոնց համապատասխանության գնահատումը կատարվել է՝ հաշվի առնելով սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված պահանջները։

Սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքի իրականացումը չի թույլատրվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում՝ բացառությամբ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության, որի տարածքում արտադրվել են կամ որի տարածք ներմուծվել են այդ տրանսպորտային միջոցները, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ։ Մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը նշված սահմանափակումները չեն կիրառվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում՝ բացառությամբ Ռուսաստանի Դաշնության։

Սույն ենթակետի առաջին պարբերությանը համապատասխան ձևակերպված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի գործողության ժամանակահատվածում Տեխնիկական կանոնակարգի պահանջներին սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված տրանսպորտային միջոցների համապատասխանության հավաստման դեպքում այդ փաստաթուղթը կարող է կիրառվել՝ առանց հաշվի առնելու սույն ենթակետի երրորդ պարբերության դրույթները։

Սույն ենթակետի դրույթներով չեն սահմանափակվում սույն ենթակետի առաջին պարբերությանը համապատասխան բեռնափոխադրումների ու ուղևորափոխադրումների համար շրջանառության մեջ դրված՝ Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների ֆիզիկական անձանց պատկանող եզակի տրանսպորտային միջոցների ժամանակավոր գտնվելը և (կամ) օգտագործվելը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում։»։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 2-ի ««Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին» թիվ 41 որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ՝

ա) «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 032/2013) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) ուժի մեջ է մտնում 2014 թվականի փետրվարի 1-ից.

բ) մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը Ռուսաստանի Դաշնության տարածքում թույլատրվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն չհանդիսացող պետությունների տարածքներում արտադրված (պատրաստված) և Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող (ներմուծված)՝ տեխնիկական կանոնակարգի 2-րդ կետի «ա»-«ժ» (բացառությամբ խողովակաշարերի), «ժբ» և «ժդ» ենթակետերում նշված արտադրանքի առանձին տեսակների նկատմամբ պարտադիր պայմանների սահմանումն ու կիրառումը, ինչպես նաև այդ արտադրանքի համապատասխանության գնահատման անցկացումը՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան։

Սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված արտադրանքի առանձին տեսակները շրջանառության մեջ դնելը թույլատրվում է դրանց անվտանգության ապահովման պայմանով և միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Նշված արտադրանքի նկատմամբ չի թույլատրվում տեխնիկական կանոնակարգով նախատեսված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ձևակերպումը: Տեղեկատվությունն այն մասին, որ արտադրանքը շրջանառության մեջ է դրվում և կարող է շրջանառվել միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում, նշվում է այդ արտադրանքի անձնագրի և սույն ենթակետի առաջին պարբերությանը համապատասխան սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի մեջ։

Սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված արտադրանքը չի դրոշմավորվում Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։

Սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված արտադրանքի նկատմամբ տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքի իրականացումը չի թույլատրվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում՝ բացառությամբ Ռուսաստանի Դաշնության.»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան