ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
17 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 104 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ 15-ՐԴ ԿԵՏԻ 42-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի 15-րդ կետի 42-րդ ենթակետը տասնչորսերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Այն դեպքում, երբ Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված է ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակի տրամադրումն ապրանքների հայտարարագիրը լրացնելուց հետո, դրվում է նաև «3» հատկանիշը և միջակայքի նշանով նշվում են ապրանքի ծագման հավաստագրի համարն ու ամսաթիվը, այնուհետև միջակայքի նշանով՝ այդ հավաստագրի բնօրինակը ներկայացնելու հայտարարատուի պարտավորության մասին գրառումը՝ այն ներկայացնելու ամսաթվի նշումով։
Օրինակ՝
«06018/3 85353632 28 դեկտեմբերի 2025 թվականի ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ ԲՆՕՐԻՆԱԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԻՆՉԵՎ 2026 թվականի հունիսի 23-ը»։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2026 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|