ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 106 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 14 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի 58-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. ««Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 27-ի թիվ 14 որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» և «ե» ենթակետերով՝
«դ) ««Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 024/2011) փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 149 որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տրված կամ ընդունված՝ չտեմպերացվող ոչ լաուրինային տեսակի կակաոյի յուղի փոխարինիչների համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը վավերական են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածով սահմանված՝ «Ճարպաթթուների տրանսիզոմերներ» ցուցանիշով պահանջներին համապատասխանության հետազոտությունների (փորձարկումների) արձանագրություններով ապացուցողական նյութերը լրացնելու դեպքում՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.
ե) մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը թույլատրվում են չտեմպերացվող ոչ լաուրինային տեսակի կակաոյի յուղի փոխարինիչների արտադրությունը և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում դրանք շրջանառության մեջ դնելը՝ առանց հաշվի առնելու 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածով սահմանված՝ «Ճարպաթթուների տրանսիզոմերներ» ցուցանիշով պահանջները՝ համապատասխանության գնահատման մասին գործող փաստաթղթերի առկայության դեպքում։».
գ) «գ» ենթակետում ««ա» ենթակետում» բառերը փոխարինել ««ա» և «դ» ենթակետերում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|