ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
2 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 113 |
քաղ. Մոսկվա |
ԸՆԿՈՒՅԶՆԵՐԻ, ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՊՏՈՒՂՆԵՐԻ ԿՈՐԻԶՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1207 99 960 1 և 1212 99 950 1 ծածկագրերով դասակարգվող ընկույզների, սերմերի և պտուղների կորիզների առանձին տեսակների նկատմամբ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1207 99 960 1 և 1212 99 950 1 ծածկագրերով դիրքերում Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությանը կատարվող «62Դ)» հղումը փոխարինել «115Դ)» հղմամբ.
բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունների մեջ՝
62Դ ծանոթագրությունն ուժը կորցրած ճանաչել․
լրացնել հետևյալ բովանդակությամբ 115Դ ծանոթագրությամբ՝
«115Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) % ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 113 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման ստանձնված պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և տուրքերի այդ դրույքաչափերի մեծությունների ցանկում ընկույզների և սերմերի առանձին տեսակների նկատմամբ փոփոխություն կատարելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: