ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«08» ապրիլի 2026 թ. |
N 393-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկների, եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի), տեղեկությունների և տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 300-Ն հրամանի N 3 հավելվածում՝
1) 5-րդ կետում՝
ա. 1-ին նախադասության մեջ «նվազեցվող (չհարկվող) եկամուտները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ընտանիքի անդամ համարվող ֆիզիկական անձանցից ստացած նվազեցվող (չհարկվող) եկամուտների» բառերով,
բ. 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն․
«Սույն բաժնի կիրառության նպատակով ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները (այսուհետ՝ ընտանիքի անդամ):»,
2) 6-րդ կետում՝
ա. 8-րդ ենթակետում «,» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն․
«Սույն եկամուտները ենթակա չեն հայտարարագրման, սակայն կարող են լրացվել՝ անկախ հայտարարագրման ոչ ենթակա լինելու հանգամանքից,»,
բ. 9-րդ ենթակետում 2-րդ և 3-րդ նախադասությունները հանել, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն․
«Սույն եկամուտները ենթակա չեն հայտարարագրման, սակայն կարող են լրացվել՝ անկախ հայտարարագրման ոչ ենթակա լինելու հանգամանքից,»,
գ. 10-րդ ենթակետի 2-րդ նախադասության մեջ «եթե» բառից հետո լրացնել «ընտանիքի անդամ չհամարվող» բառերով, ինչպես նաև «300 հազար դրամ կամ» բառերը փոխարինել «1 մլն դրամից» բառերով,
դ. 11-րդ ենթակետում 1-ին նախադասության մեջ «այլ անձանցից անհատույց ստացված եկամուտները, օգնությունները» բառերը փոխարինել «աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարները» բառերով, իսկ 2-րդ նախադասության մեջ՝ «300 հազար դրամ կամ» բառերը փոխարինել «1 մլն դրամից» բառերով,
ե. 12-րդ ենթակետի 1-ին նախադասությունից հանել «, եթե սույն ենթակետում նշված դեպքերում գույքի օտարումից հաշվետու տարվա ընթացքում միանվագ ստացվել է 300 հազար դրամ կամ ավելի գումար, և լրացվում են գույքի օտարումից ստացվող եկամուտների ամբողջ գումարի չափով (սույն տողը կարող է լրացվել նաև անկախ սույն ենթակետով սահմանված չափը գերազանցելու հանգամանքից)» բառերը,
զ. 12-րդ ենթակետի «ա» պարբերության 1-ին նախադասության մեջ «այլ» բառից հետո լրացնել «՝ ընտանիքի անդամ չհամարվող» բառերով, ինչպես նաև 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.
«Ընդ որում, նշված տողը լրացվում է այն դեպքում, եթե սույն պարբերության մեջ նշված եկամտատեսակներից հաշվետու տարվա ընթացքում միանվագ ստացվել է 1 մլն դրամից ավելի գումար: Նշված չափը գերազանցելու դեպքում, սույն պարբերության մեջ նշված եկամուտները լրացվում են ամբողջ գումարի չափով։ Սույն տողը կարող է լրացվել նաև անկախ սույն պարբերությամբ սահմանված չափը գերազանցելու հանգամանքից.»,
է. 12-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ «գույքում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող գումարները» բառերը փոխարինել «գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող ֆիզիկական անձանց վճարվող համարժեք և լրացուցիչ փոխհատուցման գումարները, իսկ գրավի իրավունքի դեպքում՝ հատուցման գումարի նկատմամբ պահանջի իրավունքը» բառերով,
ը. 12-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ «,» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.
«Ընդ որում, նշված տողը լրացվում է այն դեպքում, եթե սույն պարբերության մեջ նշված եկամտատեսակներից հաշվետու տարվա ընթացքում միանվագ ստացվել է 1 մլն դրամից ավելի գումար: Նշված չափը գերազանցելու դեպքում, սույն պարբերության մեջ նշված եկամուտները լրացվում են ամբողջ գումարի չափով։ Սույն տողը կարող է լրացվել նաև անկախ սույն պարբերությամբ սահմանված չափը գերազանցելու հանգամանքից,»,
թ. 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) [2.15] տողում լրացվում են ստացվող վարկերի և փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին)։ Ընդ որում,
ա. ստացվող վարկերը ենթակա չեն հայտարարագրման, սակայն կարող են լրացվել՝ անկախ հայտարարագրման ոչ ենթակա լինելու հանգամանքից,
բ․ ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից ստացված փոխառության գումարները լրացվում են այն դեպքում, եթե հաշվետու տարվա ընթացքում միանվագ ստացվել է 1 մլն դրամից ավելի չափով փոխառություն։ Նշված չափը գերազանցելու դեպքում, սույն ենթակետում պարբերության մեջ նշված փոխառության գումարները լրացվում են ամբողջ գումարի չափով։ Ստացված փոխառության գումարները կարող են լրացվել նաև անկախ սույն պարբերությամբ սահմանված չափը գերազանցելու հանգամանքից։»,
ժ. 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16) [2.16] տողում լրացվում են`
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող՝ գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով։ Սույն եկամուտները ենթակա չեն հայտարարագրման, սակայն կարող են լրացվել՝ անկախ հայտարարագրման ոչ ենթակա լինելու հանգամանքից,
բ. խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի, ինչպես նաև տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումները կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումները։»,
ժա. 17-րդ ենթակետում «,» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Սույն եկամուտները ենթակա չեն հայտարարագրման, սակայն կարող են լրացվել՝ անկախ հայտարարագրման ոչ ենթակա լինելու հանգամանքից:»,
ժբ. 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) [2.26] տողում լրացվում են սույն բաժնի [2.1]-ից [2.25] տողերում չնշված՝ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այլ նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Ընդ որում, սույն ենթակետում նշված հետևյալ եկամուտները ենթակա չեն հայտարարագրման, սակայն կարող են լրացվել՝ անկախ հայտարարագրման ոչ ենթակա լինելու հանգամանքից՝
ա. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումների հաշվին մինչև կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալն ստացվող եկամուտները,
բ. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-66-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց համար կատարվող աշխատանքները, նրանց մատուցվող ծառայությունները կամ նրանց՝ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացվող եկամուտները, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինծառայողների (ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների) ստացվող դրամական ապահովությունը,
գ. գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները` եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները,
դ. բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսի՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները.
ե. պետական պարգևները (մրցանակները),
զ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և (կամ) 2-րդ կետերով շահութահարկ վճարողների համար հաշվարկվող եկամտի և փաստացի հատուցման գումարի (առանց ԱԱՀ-ի) կամ վարձակալական վճարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը,
է. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված՝ օգնության, սննդի կազմակերպման, սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համապատասխանաբար 116-րդ և 120-րդ հոդվածներով սահմանված չափերի սահմաններում,
ը. ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ անհայտ կորած ֆիզիկական անձի ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի կամ վարկային կազմակերպությունների տված վարկի գումարների ներման արդյունքում ֆիզիկական անձի եկամուտները` անկախ սույն հավելվածի 6-րդ կետի 15-րդ ենթակետի դրույթներից։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի և հետագա հաշվետու ժամանակաշրջանների վրա։
|
4/8/2026 |
Է. ՀԱԿՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|