ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 879-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 228-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Մաքսային ոլորտի լիազոր մարմինը մինչև հաջորդող ամսվա 15-ը նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը տրամադրած լիազոր մարմին է ներկայացնում հաշվետու տարվա ընթացքում ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների բնաիրային ծավալների մասին տեղեկություն՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, եզրակացության համարը, տալու ամսաթիվը, ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, ամսաթիվը, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը և նկարագիրը։».
2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և իրավական այլ ակտերով սահմանված քանակական սահմանափակումների (քվոտա) դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված քանակական սահմանափակումների (քվոտա) կիրառման նպատակով այլ ընթացակարգեր նախատեսված չեն.
1) նպատակային նշանակության եզրակացություն տրամադրվում է ներմուծվող կոնկրետ խմբաքանակի համար և տվյալ տարվա համար տվյալ ապրանքի մասով սահմանված քվոտայի շրջանակներում.
2) քվոտայի բաշխումն իրականացվում է ըստ հայտերի ներկայացման ժամանակագրական սկզբունքի հերթականության՝ մինչև քվոտայի սահմանված ծավալի սպառումը.
3) միաժամանակյա ներկայացված հայտերի պարագայում՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետով բաշխումն իրականացնելուց հետո համապատասխան ժամանակահատվածում առկա քվոտայի մնացորդը հայտատուների միջև բաշխվում է համամասնորեն՝ ներկայացված հայտերով պահանջվող ծավալներին համապատասխան։».
3) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«2) ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագրի պատճենը և առկայության պարագայում՝ օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված ներմուծման պայմանագրի պատճենը.».
4) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետում «, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում» բառերը փոխարինել «և անհաղթահարելի ուժի առկայության դեպքում, ինչպես նաև՝ մինչև սույն կարգի 4-րդ կետով սահմանված էլեկտրոնային համակարգի գործարկումը» բառերով.
5) որոշման N 2 հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«8. Եզրակացություն ստանալու մասին հայտը մերժվում է հայտը լիազոր մարմնում պաշտոնական մուտքագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում,
1) եթե հայտը և կից ներկայացվող փաստաթղթերի կազմն ամբողջական չեն կամ թերի են լրացված, և հայտը ու դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու պահից, մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը.
2) սույն որոշման 1.1-ին կետով սահմանված դեպքերում, նաև տվյալ տարվա համար սահմանված քվոտայի սպառված լինելու պարագայում:».
6) որոշման N 2 հավելվածի N 1 ձևում «Խնդրում եմ տալ եզրակացություն Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատելու վերաբերյալ։» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Վերամշակող կամ ապրանքն օգտագործող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը (որոշման 2-րդ հավելվածի 1.1-ին կետով սահմանված նպատակային նշանակության փաստաթղթի դեպքում)
______________________________________________________________________________
».
7) որոշման N 2 հավելվածի N 2 ձևում «Օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված պայմանագրի կամ հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Վերամշակող կամ ապրանքն օգտագործող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը (որոշման 2-րդ հավելվածի 1.1-ին կետով սահմանված նպատակային նշանակության փաստաթղթի դեպքում)
______________________________________________________________________________
».
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևում «Դիմումին կից ներկայացնում եմ օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված պայմանագիրը կամ ապրանքի ներմուծման հաշիվ-ապրանքագիր» բառերը փոխարինել «Հայտին կից ներկայացնում եմ որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 2-4-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|