ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ՈՒՂԻՂ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 143
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.1993-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/3-4, մարտ, ապրիլ 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.04.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 1993 թ. N 143

Քաղ. Երևան

 

ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ՈՒՂԻՂ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Երկաթուղային տրանսպորտի բնագավառում սպառվող էներգառեսուրսների, արտադրանքի և ծառայությունների գների բարձրացման կապակցությամբ 1993 թվականի ապրիլի 1-ից`

ա) Հայաստանի Հանրապետության երկաթուղով բեռների տեղափոխման սակագները միջպետական հաղորդակցություններում բարձրացնել 2 անգամ.

բ) Հայաստանի Հանրապետության երկաթուղով բեռների տեղափոխման սակագները տեղական հաղորդակցություններում բարձրացնել 2 անգամ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.05.1994, N 204 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան