ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 419
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.08.1993-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.08.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.1993

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 1993 թ. N 419

Քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման մասին» որոշման 6-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները (ցանկը կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների մեջ «Հայաստանի Հանրապետության բանկ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. Բագրատյան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարիչ

Ա. Խաչատրյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

ՀՀ կառավարության 1993 թվականի

օգոստոսի 10-ի N 419 որոշմամբ

 

ՏԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

 

1. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թվականի մայիսի 15-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1980 թվականի ապրիլի 21-ի «Բանկային վարկից օգտվելու տոկոսային դրույքների մասին» N 323 որոշումը» N 269 որոշումը։

2. Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի սեպտեմբերի 22-ի «ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի հուլիսի 17-ի «Երկրում բանկային համակարգի կատարելագործման և տնտեսության էֆեկտիվության բարձրացման համար նրանց ներգործությունը ուժեղացնելու մասին» N 821 որոշումը» N 609 որոշումը։

3. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի նոյեմբերի 11-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի հոկտեմբերի 6-ի «ԽՍՀՄ բանկերի գործունեության վերակառուցման և կազմակերպական կառուցվածքի մասին» N 1118 որոշումը» N 708 որոշումը։

4. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 29-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 1-ի «ԽՍՀՄ պետբանկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1061 որոշումը» N 512 որոշումը։

5. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հուլիսի 10-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի մարտի 31-ի «ԽՍՀՄ պետական մասնագիտացված բանկերը լրիվ տնտեսական հաշվարկի և ինքնաֆինանսավորման փոխադրելու մասին» N 280 որոշումը» N 323 որոշումը։

6. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունվարի 23-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունվարի 4-ի «ԽՍՀՄ խնայողական բանկը ԽՍՀՄ պետական բանկի տնօրինությանը հանձնելու մասին» N 8 որոշումը» N 28 որոշումը։

7. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 162 որոշմամբ հաստատված բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրության 2-րդ կետի 2-րդ պարբերությունը։

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեության կարգավորման մասին» N 483 որոշումը։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան