ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 1993 թ. N 499
Քաղ. Երևան
ԵՐԿԱԹԳԾՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված էկոնոմիկայի նախարարության հետ, և 1993 թվականի հոկտեմբերի 4-ից երկաթգծով ուղիղ (միջպետական) հաղորդակցություններում բեռների փոխադրման գործող սակագների նկատմամբ կիրառել 4,8 սահմանային գործակից (առանց ավելացված արժեքի հարկի)` անփոփոխ թողնելով քաղաքացիների անձնական օգտագործման իրերի տեղափոխման արժեքը:
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 02.05.1994, N 204 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|