ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 15-Ն ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 111-Ն ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 175-Ն
Տիպ
Համատեղ որոշում
Ակտի տիպ
Base act (06.08.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.06.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

2026 թվականի հունիսի 30-ի թիվ 175-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

2026 թվականի հունիսի 30-ի թիվ 710-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 15-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 111-Ն ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Նպատակ ունենալով կարգավորել հարկային մարմնի կողմից ընդունված արգելադրման որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ներկայացնելուց հետո այդ որոշման գումարը առևտրային բանկերի կողմից հաճախորդի բանկային հաշիվներին առկա միջոցներից արգելադրման, բռնագանձման և արգելանքից հանելու հետ կապված գործընթացը,

 հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 5-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին մասը,

 ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն

 

Որոշում են

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 19-ի «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հարկային արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 106-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի մայիսի 14-ի թիվ 302-Ն համատեղ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն և թիվ 111-Ն համատեղ որոշմամբ (այսուհետ՝ Համատեղ որոշում) հաստատված Հավելվածում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալը փոփոխությունները և լրացումները․

1) Կարգի ողջ տեքստում «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով։

2) Կարգի 2-րդ կետի 16-րդ և 17-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել։

3) Կարգը 2-րդ կետի 19-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ և 21-րդ ենթակետերով․

«20) Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)՝ ըստ «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված հասկացության։

21) Տվյալների փոխանակման շերտ՝ ըստ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված հասկացության։»։

4) Կարգը 6-րդ գլուխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1 Գլխով․

 

«ԳԼՈՒԽ 6.1. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

21.1 Հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում հարկային պարտավորությունը չմարելու հետևանքով, հարկային պարտավորության գումարը հարկադիր կատարելու նպատակով, Հարկային մարմնի կողմից՝ իր համապատասխան որոշումը և չկատարված պարտավորության չափի մասին տեղեկատվությունը Հարկային օրենսգրքով և կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով Ծառայությանը ներկայացվելու դեպքում Հարկային մարմինը ապահովում է պարտավորության գումարն արգելադրելու նպատակով առևտրային բանկին ուղարկված՝ Հարկային մարմնի արգելադրման որոշման բացառիկ համարի և ամսաթվի տվյալների պարտադիր լրացումը և տրամադրումը Ծառայությանը: Բանկը` Ծառայության կողմից ընդունված արգելադրման մասին որոշումը ստանալու դեպքում, Հարկային օրենսգրքի 432 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն հանում է Հարկային մարմնի համապատասխան համարով արգելադրման որոշմամբ կիրառված արգելանքը, եթե Ծառայության կողմից ստացված արգելադրման մասին որոշման մեջ առկա են հետևյալ տվյալները․

1) Հարկային մարմնի այն արգելադրման որոշման բացառիկ համարը և ամսաթիվը, որում նշված պարտավորության հետ կապված Հարկային մարմնի կողմից նախաձեռնվել է Ծառայության միջոցով բռնագանձման գործընթացը,

2) Օրենսդրության համաձայն՝ Ծառայության կողմից ընդունված արգելադրման որոշման համար սահմանված պարտադիր տվյալները։

21.2 Բանկը` Ծառայության կողմից ընդունված արգելադրման մասին որոշումը ստանալու դեպքում, ապահովում է հետևյալ գործընթացների իրականացնումը․

1) Բանկը իր գործառնական օրվա ընթացքում Ծառայության կողմից ընդունված արգելադրման մասին որոշումը ստանալու դեպքում, պարտավոր է անմիջապես ապահովել Ծառայության կողմից ընդունված արգելադրման որոշման տվյալների ստուգումը։ Ծառայության կողմից ընդունված արգելադրման մասին որոշումը գործառնական օրվանից հետո ստանալու դեպքում, այն համարվում է ստացված հաջորդ գործառնական օրը։ Ընդ որում․

ա․ Բանկը որոշման տվյալների ստուգման գործընթացն իրականացնում է Ծառայությունից ստացված Ծառայության կողմից ընդունված արգելադրման մասին որոշման և Հարկային մարմնի արգելադրման մասին որոշման վերաբերյալ Բանկում առկա՝ որոշման բացառիկ համարի և ամսաթվի, Հարկ վճարողի տվյալների ստուգման միջոցով: Նշված ստուգման արդյունքում.

ա1․ տվյալների համապատասխանության դեպքում, Բանկը համաձայն «Կատարողական վարույթի մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների, ապահովում է Ծառայությունից ստացված արգելադրման մասին որոշման մեջ նշված գումարի արգելադրումը,

 ա2․ տվյալների անհամապատասխանության դեպքում Բանկը մերժում է Ծառայությունից ստացված արգելադրման մասին որոշման կատարումը։

2) Բանկը՝ Ծառայության կողմից ընդունված արգելադրման մասին որոշում ստանալու դեպքում, ապահովում է դրանում նշված Հարկային մարմնի արգելադրման որոշման դադարեցումը և հանում է (վերացնում է) այդ որոշմամբ հարկ վճարողի բանկային հաշվի միջոցների նկատմամբ արգելանքի կիրառումը՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքի հոդված 87-ի 4-րդ մասի և Հարկային օրենսգրքի 432 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն։

3) Հարկային մարմնի կիրառած արգելանքը վերացնելու դեպքում, Բանկը անմիջապես Հարկային մարմին ուղարկում է թիվ 4 հաղորդագրությունը, որով տեղեկացնում է Հարկային մարմնի համապատասխան համարով արգելադրման որոշման կատարումը դադարեցնելու և արգելանքը հանելու վերաբերյալ։

21.3 Ծառայության արգելադրումից հետո, Բանկը ստացված բռնագանձման հետ կապված որոշման համաձայն, Հարկ վճարողի բանկային հաշվից միջոցների բռնագանձումը և փոխանցումը իրականացնում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի և դրա հիման վրա իրավական ատերով սահմանված պահանջների համաձայն։

21.4 Բանկը, Ծառայության կողմից իրականացվող՝ արգելադրման կամ բռնագանձման որոշումների համաձայն իրականացվող գործընթացների, այդ թվում՝ Ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցված միջոցների վերաբերյալ Հարկային մարմնին տեղեկատվություն չի տրամադրում։

21.5 Այն դեպքում, երբ Ծառայության կողմից ներկայացված արգելադրման որոշման մեջ նշված չեն կամ Բանկին չեն տրամադրվել Հարկային մարմնի արգելադրման որոշման բացառիկ համարը և ամսաթիվը, Բանկը պատասխանատվություն չի կրում, եթե դրա հետևանքով շարունակում է հարկ վճարողի դրամական միջոցների նկատմամբ արգելանքի կիրառումը՝ Հարկային մարմնի արգելադրման որոշման հիման վրա, և արդյունքում չի ապահովում Հարկային օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջի կատարումը։»։

5) Կարգի 23-րդ կետի «28-րդ կետում» բառերը փոխարինել «24-րդ կետում» բառերով:

6) Կարգի 27-րդ կետից հանել «, ինչպես նաև Կենտրոնական բանկին» բառերը։

7) Կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետում «Կենտրոնական բանկի միջնորդությամբ» բառերը փոխարինել «տվյալների փոխանակման շերտի միջոցով» բառերով:

8) Կարգի 28-րդ կետի 1-ին ենթակետում «Կենտրոնական բանկի Սի-Բի-Էյ-Նեթ (CBANet) միջբանկային համակարգչային ցանցի» բառերը փոխարինել «Տվյալների փոխանակման շերտի» բառերով:

9) Կարգի 28-րդ կետի 4-րդ ենթակետում «Կենտրոնական բանկի տրամադրած տեխնիկածրագրային տիրույթի» բառերը փոխարինել «տվյալների փոխանակման շերտի» բառերով:

10) Կարգի 35-րդ կետի առաջին պարբերությունում «պարտավորության դիմաց,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև երբ Հարկային մարմնի կողմից կիառված արգելանքը դադարում է Ծառայության կողմից ընդունված արգելադրման որոշմամբ արգելանք կիրառվելու հիմքով,» բառերը։

11) Կարգի 35-րդ կետի 11-րդ ենթակետում «։» նշանը փոխարինել «,» նշանով։

12) Կարգը 35-րդ կետում 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ և 13-րդ ենթակետերով.

«12) Տեղեկացում՝ Հարկային մարմնի կողմից կիառված արգելանքը դադարելու՝ Ծառայության կողմից ընդունված արգելադրման որոշմամբ արգելանք կիրառվելու հիմքով (կարող է կիրառվել - C1 կոդը),

13) Ծառայության կողմից ընդունված արգելադրման որոշման համարը և ամսաթիվը։»։

13) Կարգը 35-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 35․1 կետով․

«35․1․ Սույն Կարգի 35-րդ կետում նշված հաղորդագրության մեջ լրացվում են կամ 10 և 11 ենթակետերի, կամ 12 և 13 ենթակետերի տվյալները (ընդ որում, 10-րդ և 11-րդ կամ 12-րդ և 13-րդ ենթակետերը լրացվում են միաժամանակ և ըստ անհրաժեշտության)։»։

14) Կարգի 43-րդ, 44-րդ և 45-րդ կետերում «սև արկղ» բառերը իր հոլովաձևերով փոխարինել «իրադարձությունների էլեկտրոնային գրանցամատյան» բառերով՝ իր համապատասխան հոլովաձևերով:

15) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 10-րդ գլուխը։

16) Կարգը Հավելված 2-ով նշված աղյուսակում՝ «թիվ 4 հաղորդագրություն» մասում, 3-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) Ծառայության որոշումը ստանալու դեպքում, որը փոխկապված կլինի Հարկային մարմնի արգելադրման որոշման հետ։»:

2. Մինչև Էլեկտրոնային համակարգի և Հաշվարկների իրականացման միջավայրի ներդրումը, սույն որոշման 1-ին կետով նշված փոփոխությունները ենթակա են կիրառման Կարգի «Անցումային դրույթներ» գլխով սահմանված պահանջների համաձայն։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 6-9-րդ և 15-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում տվյալների փոխանակման շերտի ներդրումից հետո։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝

Մ. Գալստյան

 

2026 թվականի հունիսի 30

Երևան

 

 

Հայաստանի Հանրապետության

Պետական եկամուտների կոմիտեի

նախագահ՝

Է. Հակոբյան

 

2026 թվական հունիսի 30

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան