ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
|
29 հուլիսի 2026 թ. |
N 3-Ն |
Ե Ր Ե Վ Ա Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36–րդ և 37-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի N 860-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 21-րդ կետի 15-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և հատուկ ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաև այդ ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակն ստուգելիս ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշմամբ սահմանված պահանջներով։
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ծառայողների առողջական վիճակն ստուգելիս ղեկավարվել սույն հրամանի 1-ին կետով սահմանված պահանջներով:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2024 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի 1997 թվականի հունվարի 20-ի N 2 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2-Ն հրամանը:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրը:
|
ՀՀ ազգային անվտանգության |
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ |
|
29.07.2026 թ. |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2026 թվական: