ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«28» հուլիսի 2026 թվական ք. Երևան |
N 13-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «2026 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 12-Ն hրամանի հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը.
1) Հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր 4.6 ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
| « |
|
»: |
2) Հավելվածի 5-րդ կետի 5.1 ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Միջազգային. Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ թեմային նվիրված «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ. MEKHITAR OF SEBASTE. 350TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշի, համաձայն հավելվածի:
3. Գործողության մեջ դնել` Միջազգային. Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ թեմային նվիրված «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ. MEKHITAR OF SEBASTE. 350TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 12 000 հատ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
28.07.2026 |
Մ. ՀայրապետՅԱՆ |
|
Հավելված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի հուլիսի 28-ի թիվ 13-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|