ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 902-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (10.09.2026-till now)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 902-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան՝

1. Հաստատել 2026 թվականի հունիսի 18-ի Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան


09.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 902-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

N/N

ը/կ

Իրավական ակտի
վերնագիրն ու տեսակը

 

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխա-նատու պետական կառավարման համակարգի
մարմնի

անվանումը

Իրա-վական ակտի նախա-գիծը ներկա-յացնելու ժամկետը

Իրա-վական ակտի նախա-գիծն ընդու-նելու ժամ-կետը

Իրա-վական ակտի ընդունման առնչու-թյամբ իրակա-նացվող միջոցա-ռումների ֆինան-սական ապա-հովման աղբյուրը

Իրավական
հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդո-թարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

2027 թվականի

մայիսի առաջին

տասն-օրյակ

2027 թվականի

հունիսի առաջին

տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մաս

 

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը սահմանելու մասին» N 898-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

2027 թվականի

մայիսի առաջին

տասն-օրյակ

2027 թվականի

հունիսի առաջին

տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ և 3-րդ մասի 12-րդ կետ

 

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

2027 թվականի

մայիսի առաջին

տասն-օրյակ

2027 թվականի

հունիսի առաջին

տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի

Հանրապետության

սնանկության

օրենսգրքի 49-րդ

հոդվածի 5-րդ մաս

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերի` ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 1517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

2027 թվականի

մայիսի առաջին

տասն-օրյակ

2027 թվականի

հունիսի առաջին

տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի

Հանրապետության

սնանկության

օրենսգրքի 211-րդ

հոդվածի 4-րդ մաս

5.

«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի կողմից մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների և այլ աշխատակիցների պարտադիր ներգրավման դեպքերը սահմանելու մասին» N 105-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

 

2027 թվականի

հունիսի երկրորդ

տասնօ-րյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի 14-րդ կետ

 

6.

«Սնանկության էլեկտրոնային հարթակի օգտատիրոջ կողմից հարթակից օգտվելու և հարթակի վարման կարգը սահմանելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն

 

2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի պահանջ-վում

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 50-րդ հոդվածի 11-րդ մաս

 

7.

«Սնանկության վարույթի հետ կապված գործավարության կարգը սահմանելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն

 

2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի պահանջ-վում

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մաս, 84-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ

8.

«Սնանկության գործի ավարտից հետո փոխհատուցում ստանալու համար կառավարչի կողմից դիմումի ներկայացման և գումարի վճարման կարգը սահմանելու մասին» արդարադատության նախարարի

հրամանի նախագիծ

ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն

 

2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի պահանջ-վում

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 65-րդ

հոդվածի 2-րդ մաս

9.

«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

 

2027 թվականի

հունիսի երկրորդ

տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր, 76-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասեր

 

10.

«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին» N 106-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

 

2027 թվականի

հունիսի երկրորդ

տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

 

11.

«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N 108-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

 

2027 թվականի

հունիսի երկրորդ

տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 77-րդ հոդվածի 7-րդ մաս, 79-րդ հոդվածի 1-ին մաս, 80-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր

 

12.

«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

 

2027 թվականի

հունիսի երկրորդ

տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի

Հանրապետության

սնանկության

օրենսգրքի 86-րդ

հոդվածի 3-րդ մաս

13.

«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Արդարադատության նախարարությանը ներկայացվող տարեկան հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» N 103-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի

նախագիծ

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

 

2027 թվականի

հունիսի երկրորդ տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի

Հանրապետության սնանկության օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ մաս

14.

«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի թեկնածուի ընտրության կարգի մանրամասները սահմանելու մասին» N 111-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

ՀՀ արդարա-դատության նախարարու-թյուն

 

2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի պահանջ-վում

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասեր

15.

«Սնանկության գործով կառավարչի նկատմամբ լիազոր մարմնի կողմից կարգապահական վարույթի հարուցման և իրականացման մանրամասները սահմանելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

 

2027 թվականի

հունիսի երկրորդ

տասնօ-րյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի

Հանրապետության

սնանկության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մաս

16.

«Պարտապանի պարտատերերի և պարտապանների ցուցակների և պարտապանի գույքի ցանկի ձևերը հաստատելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

 

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

 

2027 թվականի

հունիսի երկրորդ

տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետեր, 262-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետեր, 264-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետ

17.

«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության ձևը սահմանելու մասին» N 107-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

 

2027 թվականի

հունիսի երկրորդ

տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի

Հանրապետության

սնանկության

օրենսգրքի 164-րդ

հոդվածի 9-րդ մաս

18.

«Պահանջների գրանցաատյանի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

 

2027 թվականի

հունիսի երկրորդ

տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 176-րդ հոդվածի 11-րդ մաս

 

19.

«Սնանկության գործով պարտապանի գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի ու գտնվելու վայրի մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը սահմանելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

 

2027 թվականի

հունիսի երկրորդ

տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի

Հանրապետության

սնանկության

օրենսգրքի 184-րդ

հոդվածի 7-րդ մաս

20.

«Բաշխման ծրագրի ձևը սահմանելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

 

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

 

2027 թվականի

հունիսի երկրորդ

տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ, 202-րդ հոդվածի 3-րդ մաս

21.

«Պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը այդ նպատակով նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով (էլեկտրոնային աճուրդով) կազմակերպելու և անցկացնելու կարգը սահմանելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ

ՀՀ արդարադա-տության

նախարարու-թյուն

 

2027 թվականի

հունիսի երկրորդ

տասն-օրյակ

Ֆինանսա-վորում չի

պահանջ-վում

Հայաստանի

Հանրապետության

սնանկության

օրենսգրքի 233-րդ

հոդվածի 1-ին մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


09.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ