ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 902-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան՝
1. Հաստատել 2026 թվականի հունիսի 18-ի Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
09.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետիN 902-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
N/N ը/կ |
Իրավական ակտի
|
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխա-նատու պետական կառավարման համակարգի անվանումը |
Իրա-վական ակտի նախա-գիծը ներկա-յացնելու ժամկետը |
Իրա-վական ակտի նախա-գիծն ընդու-նելու ժամ-կետը |
Իրա-վական ակտի ընդունման առնչու-թյամբ իրակա-նացվող միջոցա-ռումների ֆինան-սական ապա-հովման աղբյուրը |
Իրավական |
|
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդո-թարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի մայիսի առաջին տասն-օրյակ |
2027 թվականի հունիսի առաջին տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մաս
|
|
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը սահմանելու մասին» N 898-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի մայիսի առաջին տասն-օրյակ |
2027 թվականի հունիսի առաջին տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ և 3-րդ մասի 12-րդ կետ
|
|
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի մայիսի առաջին տասն-օրյակ |
2027 թվականի հունիսի առաջին տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մաս |
|
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերի` ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 1517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի մայիսի առաջին տասն-օրյակ |
2027 թվականի հունիսի առաջին տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 211-րդ հոդվածի 4-րդ մաս |
|
5. |
«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի կողմից մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների և այլ աշխատակիցների պարտադիր ներգրավման դեպքերը սահմանելու մասին» N 105-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասնօ-րյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի 14-րդ կետ
| |
|
6. |
«Սնանկության էլեկտրոնային հարթակի օգտատիրոջ կողմից հարթակից օգտվելու և հարթակի վարման կարգը սահմանելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 50-րդ հոդվածի 11-րդ մաս
| |
|
7. |
«Սնանկության վարույթի հետ կապված գործավարության կարգը սահմանելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մաս, 84-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ | |
|
8. |
«Սնանկության գործի ավարտից հետո փոխհատուցում ստանալու համար կառավարչի կողմից դիմումի ներկայացման և գումարի վճարման կարգը սահմանելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մաս | |
|
9. |
«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր, 76-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասեր
| |
|
10. |
«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին» N 106-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ
| |
|
11. |
«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N 108-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 77-րդ հոդվածի 7-րդ մաս, 79-րդ հոդվածի 1-ին մաս, 80-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր
| |
|
12. |
«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մաս | |
|
13. |
«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Արդարադատության նախարարությանը ներկայացվող տարեկան հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» N 103-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ մաս | |
|
14. |
«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի թեկնածուի ընտրության կարգի մանրամասները սահմանելու մասին» N 111-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ |
ՀՀ արդարա-դատության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասեր | |
|
15. |
«Սնանկության գործով կառավարչի նկատմամբ լիազոր մարմնի կողմից կարգապահական վարույթի հարուցման և իրականացման մանրամասները սահմանելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասնօ-րյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մաս | |
|
16. |
«Պարտապանի պարտատերերի և պարտապանների ցուցակների և պարտապանի գույքի ցանկի ձևերը հաստատելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ
|
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետեր, 262-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետեր, 264-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետ | |
|
17. |
«Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության ձևը սահմանելու մասին» N 107-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 164-րդ հոդվածի 9-րդ մաս | |
|
18. |
«Պահանջների գրանցաատյանի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 176-րդ հոդվածի 11-րդ մաս
| |
|
19. |
«Սնանկության գործով պարտապանի գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի ու գտնվելու վայրի մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը սահմանելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 184-րդ հոդվածի 7-րդ մաս | |
|
20. |
«Բաշխման ծրագրի ձևը սահմանելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ
|
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ, 202-րդ հոդվածի 3-րդ մաս | |
|
21. |
«Պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը այդ նպատակով նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով (էլեկտրոնային աճուրդով) կազմակերպելու և անցկացնելու կարգը սահմանելու մասին» արդարադատության նախարարի հրամանի նախագիծ |
ՀՀ արդարադա-տության նախարարու-թյուն |
2027 թվականի հունիսի երկրորդ տասն-օրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջ-վում |
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մաս |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
09.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|