ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԵՎ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1343-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.09.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2026 թվականի N 1343-Ն

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԵՎ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. Սահմանել`

1) շահումով խաղի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին իրենց գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) շահումով խաղի կազմակերպման գործունեության վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի.

3) ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեության կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվության ներկայացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) ինտերնետ շահումով խաղի վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևաթուղթը` համաձայն N 4 հավելվածի.

5) բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը` համաձայն N 5 հավելվածի.

6) բուքմեյքերային գործունեության կազմակերպման վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևաթուղթը` համաձայն N 6 հավելվածի:

2. Սահմանել, որ հաշվետու ժամանակահատված է համարվում յուրաքանչյուր ամիս և վերոնշյալ հաշվետվությունները վերահսկող մարմին է ներկայացվում մինչև հաշվետու յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

3. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը հաստատելու մասին» N 1355-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի «Շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը հաստատելու մասին» N 451-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 11-ի N 1343-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են շահումով խաղի կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ վերահսկող մարմին) «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շահումով խաղի կազմակերպման գործունեության մասին ամսական հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ էլեկտրոնային համակարգի խափանման վերաբերյալ առկա է պաշտոնական հաղորդագրություն։

4. Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով վերահսկող մարմին ներկայացնելու օր է համարվում էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով կազմակերպչին ներկայացվող՝ հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցագրում նշված օրը, իսկ էլեկտրոնային համակարգի խափանման դեպքում թղթային եղանակով վերահսկող մարմին ներկայացնելու օր է համարվում հաշվետվությունը փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը:

5. Ընդունված հաշվետվությունների ուսումնասիրության և վերլուծության արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում վերահսկող մարմինը դրա մասին՝ հաշվետվությունն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ կազմում է ծանուցագիր, որը դրա կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է կազմակերպչին` էլեկտրոնային ծանուցման եղանակով:

Ծանուցագիրը հանձնված է համարվում էլեկտրոնային համակարգի համապատասխան էջում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ օրվանից։

6. Կազմակերպիչը ոչ ուշ, քան ծանուցագիրը հանձնված համարվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝

1) ծանուցված անհամապատասխանությունների հետ համաձայնելու դեպքում ներկայացնում է շահումով խաղերի կազմակերպման գործունեության վերաբերյալ ամսական ճշտված հաշվետվություն․

2) ծանուցված անհամապատասխանությունների հետ չհամաձայնելու դեպքում էլեկտրոնային համակարգի միջոցով վերահսկող մարմին է ներկայացնում իր առարկությունները կամ բացատրությունները:

7. Մինչև օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացման ժամկետի ավարտը՝ կազմակերպիչը կարող է ներկայացնել հաշվետվության ճշտված տարբերակը: Այդ դեպքում հիմք է ընդունվում ներկայացրած վերջին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

 

11.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 11-ի N 1343-Ն որոշման

 

1․ Փաստաթղթի հերթական համարը

(լրացվում է վերահսկող մարմնի կողմից)

2․ Կազմակերպչի անվանումը

 

3․ Կազմակերպչի ՀՎՀՀ-ն

 

4․ Կազմակերպչի լիցենզիայի համարը (համարները)

 

5․ Գործունեության հասցե

 

6. Իրավաբանական հասցե

 

7. Հաշվետու ժամանակաշրջան

 

8. ԿԵՆԴԱՆԻ ԽԱՂԵՐ

ԽԱՂԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՎԱԾ ԽԱՂԱՆԻՇԵՐԻ (ԺԵՏՈՆՆԵՐԻ) ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ (ՀՀ ԴՐԱՄ)

ԽԱՂԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԽԱՂԱՆԻՇԵՐԻ (ԺԵՏՈՆՆԵՐԻ) ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ

(ՀՀ ԴՐԱՄ)

ԲՈՆՈՒՍ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՔԱՆԱԿ

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՈՆՈՒՍԻ ԳՈՒՄԱՐ (ՀՀ ԴՐԱՄ)

8.1

8.2

8.3

8.4

       

8.5 ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՈՒՏ

 

ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԸՍՏ ԿԵՆԴԱՆԻ ԽԱՂԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 
   
   

9. ԿԵՆԴԱՆԻ ԽԱՂԵՐ (ԽԱՂԱՑՈՂՆ ԸՆԴԴԵՄ ԽԱՂԱՑՈՂԻ)

ԽԱՂԱԳՈՒՄԱՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐ

ԽԱՂԱՍԵՂԱՆԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՎՃԱՐ

ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐ

ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՎՃԱՐ

9.1

9.2

9.3

9.4

       

9.5 ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՈՒՏ

 

10. ԵԿԱՄՈՒՏ

ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՈՒՏ ԿԵՆԴԱՆԻ ԽԱՂԵՐԻՑ

 

11. ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ԽԱՂԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

NN

ը/կ

Մեքենա-յացված խաղային սարքա-վորման սերիա համար

Համա-պատաս-խանության սերտի-ֆիկատի համար

Խաղային սարքա-վորում մուտ-քագրված ընդհանուր միջոցներ (ՀՀ դրամ)

Խաղային սարքավո-րումից ելքագրված ընդհանուր միջոցներ (ՀՀ դրամ)

Կատարված խաղադրույք-ների ընդհանուր գումար

(ՀՀ դրամ)

Տրա-մադրված շահումներ (ՀՀ դրամ)

Բունուս ստացված անձանց քանակ

Տրամադրված բոնուսների հանրագումար (ՀՀ դրամ)

11.1

11.2

11.3

11.4

11.5

11.6

11.7

11.8

11.9

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

           

 

_______________

(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

 

____________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

     
   

______________________

(ստորագրությունը)

 

Լրացման կարգ

 

1․ Հաշվետվության 1-ին կետը լրացվում է վերահսկող մարմնի կողմից։

2․ Հաշվետվության 2-րդ կետում լրացվում է կազմակերպության (շահումով խաղի կազմակերպչի) անվանումը։

3․ Հաշվետվության 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։

4․ Հաշվետվության 4-րդ կետում լրացվում է լիցենզիայի համարը (համարները)։

5․ Հաշվետվության 5-րդ կետում լրացվում է կազմակերպչի գործունեության հասցեն։

6. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում է կազմակերպչի իրավաբանական հասցեն:

7. Հաշվետվության 7-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանը:

8․ Հաշվետվության 8-րդ կետի 8․1-ին սյունակում լրացվում է խաղացողի կողմից գնված խաղանիշերի (ժետոնների) հանրագումարը (ՀՀ դրամ)։

9. Հաշվետվության 8-րդ կետի 8.2-րդ սյունակում լրացվում է խաղացողի կողմից վերադարձված խաղանիշերի (ժետոնների) հանրագումարը (ՀՀ դրամ)։

10. Հաշվետվության 8-րդ կետի 8.3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում բոնուս ստացած անձանց քանակը (ընդ որում՝ միևնույն անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մեկից ավելի անգամ բոնուս ստացված լինելու դեպքում տվյալ անձը հաշվարկվում է որպես մեկ անձ):

11. Հաշվետվության 8-րդ կետի 8.4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում խաղացողներին տրված բոնուսների հանրագումարը (ՀՀ դրամ)։

12. Հաշվետվության 8-րդ կետի 8.5-րդ սյունակում լրացվում է ընդամենը համախառն եկամուտ, այդ թվում` ըստ կենդանի խաղերի տեսակների։

13. Հաշվետվության 9-րդ կետի 9.1-ին սյունակում լրացվում է յուրաքանչյուր խաղի ընդհանուր խաղագումարից գանձվող միջնորդավճարը։

14․ Հաշվետվության 9-րդ կետի 9.2-րդ սյունակում լրացվում է խաղասեղանի սպասարկման ժամավճարը։

15․ Հաշվետվության 9-րդ կետի 9.3-րդ սյունակում լրացվում է կազմակերպված մրցաշարերի մասնակցության միջնորդավճարը։

16․ Հաշվետվության 9-րդ կետի 9.4-րդ սյունակում լրացվում է խաղասրահ կամ կոնկրետ սեղան մուտք գործելու համար գանձված ֆիքսված վճարների հանրագումարը։

17. Հաշվետվության 9-րդ կետի 9.5-րդ սյունակում լրացվում է 9.1-ին, 9.2-րդ, 9.3-րդ և 9.4-րդ սյունակների հանրագումարը։

18. Հաշվետվության 10-րդ կետում լրացվում է կենդանի խաղերի գործունեությունից ստացված համախառն եկամուտը (9.5-րդ սյունակի և 8.5-րդ սյունակի հանրագումարը)։

19. Հաշվետվության 11-րդ կետի 11.1-ին սյունակում լրացվում է մեքենայացված խաղային սարքավորումների հերթական համարը։

20. Հաշվետվության 11-րդ կետի 11.2-րդ սյունակում լրացվում է մեքենայացված խաղային սարքավորման սերիա համարը:

21. Հաշվետվության 11-րդ կետի 11.3-րդ սյունակում լրացվում է մեքենայացված խաղային սարքավորման համապատասխանության սերտիֆիկատի համարը։

22. Հաշվետվության 11-րդ կետի 11.4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մեքենայացված խաղային սարքավորման էլեկտրոնային կամ մեխանիկական հաշվիչների տվյալներով արձանագրված մուտքագրված միջոցների հանրագումարը։

23. Հաշվետվության 11-րդ կետի 11.5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մեքենայացված խաղային սարքավորման էլեկտրոնային կամ մեխանիկական հաշվիչների տվյալներով արձանագրված խաղացողներին վճարված կամ ելքագրված միջոցների հանրագումարը։

24. Հաշվետվության 11-րդ կետի 11.6-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մեքենայացված խաղային սարքավորման էլեկտրոնային կամ մեխանիկական հաշվիչների տվյալներով արձանագրված՝ կատարված խաղադրույքների դրամական արժեքների ընդհանուր հանրագումարը։

25. Հաշվետվության 11-րդ կետի 11.7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մեքենայացված խաղային սարքավորման էլեկտրոնային կամ մեխանիկական հաշվիչների տվյալներով արձանագրված խաղային ապարատի կողմից գեներացված ընդհանուր շահումների ընդհանուր հանրագումարը (ընդ որում՝ չի սահմանափակվում միայն խաղացողի կողմից ապարատից փաստացի ելքագրված գումարներով․ այն ներառում է նաև այն շահումները, որոնք հետագայում վերախաղարկվել են խաղացողի կողմից):

26. Հաշվետվության 11-րդ կետի 11.8-րդ սյունակում լրացվում հաշվետու ժամանակաշրջանում բոնուս ստացած անձանց քանակը (ընդ որում՝ միևնույն անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մեկից ավելի անգամ բոնուս ստացված լինելու դեպքում տվյալ անձը հաշվարկվում է որպես մեկ անձ)։

27. Հաշվետվության 11-րդ կետի 11.9 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում խաղացողներին տրված բոնուսների հանրագումարը (ՀՀ դրամ)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

 

11.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 11-ի N 1343-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ վերահսկող մարմին) «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեության մասին ամսական հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ էլեկտրոնային համակարգի խափանման վերաբերյալ առկա է պաշտոնական հաղորդագրություն։

4. Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով վերահսկող մարմին ներկայացնելու օր է համարվում էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով կազմակերպչին ներկայացվող՝ հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցագրում նշված օրը, իսկ էլեկտրոնային համակարգի խափանման դեպքում թղթային եղանակով վերահսկող մարմին ներկայացնելու օր է համարվում հաշվետվությունը փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը:

5. Ընդունված հաշվետվությունների ուսումնասիրության և վերլուծության արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում վերահսկող մարմինը դրա մասին՝ հաշվետվությունը ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրության և վերլուծության արդյունքների վերաբերյալ կազմում է ծանուցագիր, որը դրա կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է կազմակերպչին` էլեկտրոնային ծանուցման եղանակով:

Ծանուցագիրը հանձնված է համարվում էլեկտրոնային համակարգի համապատասխան էջում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ օրվանից։

6. Կազմակերպիչը ոչ ուշ, քան ծանուցագիրը հանձնված համարվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝

1) ծանուցված անհամապատասխանությունների հետ համաձայնելու դեպքում ներկայացնում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեության վերաբերյալ ամսական ճշտված հաշվետվություն․

2) ծանուցված անհամապատասխանությունների հետ չհամաձայնելու դեպքում էլեկտրոնային համակարգի միջոցով վերահսկող մարմնին է ներկայացնում իր առարկությունները կամ բացատրությունները:

7. Մինչև օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացման ժամկետի ավարտը՝ կազմակերպիչը կարող է ներկայացնել հաշվետվության ճշտված տարբերակը: Այդ դեպքում հիմք է ընդունվում ներկայացված վերջին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

 

11.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 11-ի N 1343-Ն որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Փաստաթղթի հերթական համարը

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

2․ Կազմակերպչի անվանումը

 

3․ Կազմակերպչի ՀՎՀՀ-ն

 

4․ Կազմակերպչի լիցենզիայի համարը

 

5. Հաշվետու ժամանակաշրջան

 

6. Ինտերնետային կայքի գրանցված հասցեն

 

7. ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԵԿԱՄՈՒՏՆ ԸՆԹԱՑԻԿ ԱՄՍՈՒՄ

     

Խաղային հաշիվ-ներին առկա մնացորդը հաշվետու ժամանա-կաշրջանի սկզբի դրությամբ (ՀՀ դրամ)

Խաղային հաշիվ մուտ-քագրված գումար (ՀՀ դրամ)

Խաղային հաշվից ելքա-գրված գումար (ՀՀ դրամ)

Կատար-ված խա-ղադրույք-ների գումար (ՀՀ դրամ)

Շահում-ների գումար (ՀՀ

դրամ)

Բոնուս ստացած անձանց քանակ

Տրա-մադրված բոնուս-ների հանրա-գումար (ՀՀ դրամ)

Խաղացողն ընդդեմ խաղացողի կանոն-ներով կազմա-կերպված խաղերից ստացված եկամուտ

(ՀՀ դրամ)

Ինտերնետ շահումով խաղերի գործու-նեությունից համախառն եկամուտ

Խաղային հաշիվ-ներին առկա մնացորդը հաշվետու ժամանա-կաշրջանի ավարտի դրությամբ (ՀՀ դրամ)

7.1

7.2

7.3

7.4

7.5

7.6

7.7

7.8

7.9

7.10

                   

 

_______________

(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

 

____________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

     
   

______________________

(ստորագրությունը)

 

Լրացման կարգ

 

1. Հաշվետվության 1-ին կետը լրացվում է վերահսկող մարմնի կողմից։

2. Հաշվետվության 2-րդ կետում լրացվում է կազմակերպության (ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի) անվանումը։

3. Հաշվետվության 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։

4. Հաշվետվության 4-րդ կետում լրացվում է լիցենզիայի համարը (համարները)։

5. Հաշվետվության 5-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանը։

6. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում է կազմակերպչի ինտերնետային կայքի հասցեն։

7. Հաշվետվության 7-րդ կետի 7.1-ին սյունակում լրացվում է ինտերնետ շահումով խաղի մասնակիցների խաղային հաշիվների առկա մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ:

8. Հաշվետվության 7-րդ կետի 7.2-ին սյունակում լրացվում է ինտերնետ շահումով խաղի մասնակիցների խաղային հաշիվներին մուտքագրված միջոցների հանրագումարը։

9. Հաշվետվության 7-րդ կետի 7.3-րդ սյունակում լրացվում է ինտերնետ շահումով խաղի մասնակիցների խաղային հաշիվներից ելքագրված միջոցների հանրագումարը։

10. Հաշվետվության 7-րդ կետի 7.4-րդ սյունակում լրացվում է ինտերնետ շահումով խաղի մասնակիցների կողմից կատարված խաղադրույքների հանրագումարը։

11. Հաշվետվության 7-րդ կետի 7.5-րդ սյունակում լրացվում է ինտերնետ շահումով խաղի մասնակիցների կողմից գրանցած շահումների հանրագումարը։

12. Հաշվետվության 7-րդ կետի 7.6-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում բոնուս ստացած անձանց քանակը (ընդ որում՝ միևնույն անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մեկից ավելի անգամ բոնուս ստացված լինելու դեպքում տվյալ անձը հաշվարկվում է որպես մեկ անձ):

13. Հաշվետվության 7-րդ կետի 7.7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում խաղացողներին տրված բոնուսների հանրագումարը (ՀՀ դրամ)։

14. Հաշվետվության 7-րդ կետի 7.8-րդ սյունակում լրացվում է խաղացողն ընդդեմ խաղացողի կանոններով կազմակերպված խաղերից ստացված եկամուտը (ՀՀ դրամ):

15. Հաշվետվության 7-րդ կետի 7.9-րդ սյունակում լրացվում է ինտերնետ շահումով խաղերի գործունեությունից համախառն եկամուտը:

16. Հաշվետվության 7-րդ կետի 7.10-րդ սյունակում լրացվում է խաղային հաշիվներին առկա մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի ավարտի դրությամբ (ՀՀ դրամ):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

 

11.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 11-ի N 1343-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ վերահսկող մարմին) «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բուքմեյքերային գործունեության կազմակերպման մասին ամսական հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ էլեկտրոնային համակարգի խափանման վերաբերյալ առկա է պաշտոնական հաղորդագրություն։

4. Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով վերահսկող մարմին ներկայացնելու օր է համարվում էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով կազմակերպչին ներկայացվող՝ հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցագրում նշված օրը, իսկ էլեկտրոնային համակարգի խափանման դեպքում թղթային եղանակով վերահսկող մարմին ներկայացնելու օր է համարվում հաշվետվությունը փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը:

5. Ընդունված հաշվետվությունների ուսումնասիրության և վերլուծության արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում վերահսկող մարմինը դրա մասին՝ հաշվետվությունը ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրության և վերլուծության արդյունքների վերաբերյալ կազմում է ծանուցագիր, որը դրա կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է կազմակերպչին` էլեկտրոնային ծանուցման եղանակով:

Ծանուցագիրը հանձնված է համարվում էլեկտրոնային համակարգի համապատասխան էջում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ օրվանից։

6. Կազմակերպիչը ոչ ուշ, քան ծանուցագիրը հանձնված համարվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝

1) ծանուցված անհամապատասխանությունների հետ համաձայնելու դեպքում ներկայացնում է բուքմեյքերային գործունեության կազմակերպման վերաբերյալ ամսական ճշտված հաշվետվություն.

2) ծանուցված անհամապատասխանությունների հետ չհամաձայնելու դեպքում էլեկտրոնային համակարգի միջոցով վերահսկող մարմնին է ներկայացնում իր առարկությունները կամ բացատրությունները:

7. Մինչև օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացման ժամկետի ավարտը՝ կազմակերպիչը կարող է ներկայացնել հաշվետվության ճշտված տարբերակը: Այդ դեպքում հիմք է ընդունվում ներկայացված վերջին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

 

11.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 11-ի N 1343-Ն որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Փաստաթղթի հերթական համարը

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

2․ Կազմակերպչի անվանումը

 

3․ Կազմակերպչի ՀՎՀՀ-ն

 

4․ Կազմակերպչի լիցենզիայի համարը

 

5. Հաշվետու ժամանակաշրջան

 

6. Ինտերնետային կայքի գրանցված հասցեն

 

7. ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆ ԸՆԹԱՑԻԿ ԱՄՍՈՒՄ

     

Խաղային հաշիվներին առկա մնացորդը հաշվետու ժամանա-կաշրջանի սկզբի դրությամբ (ՀՀ դրամ)

Խաղային հաշիվ մուտքա-գրված գումար (ՀՀ դրամ)

Խաղային հաշվից ելքա-գրված գումար (ՀՀ դրամ)

Կատար-ված խաղա-դրույք-ների գումար (ՀՀ դրամ)

Շահում-ների գումար (ՀՀ դրամ)

Բոնուս ստացած անձանց քանակ

Տրա-մադրված բոնուս-ների հանրա-գումար (ՀՀ դրամ)

Խաղա-ցողն ընդդեմ խաղա-ցողի կանոն-ներով կազմա-կերպված խաղերից ստացված եկամուտ

(ՀՀ դրամ)

Ինտերնետ շահումով խաղերի գործունեու-թյունից համախառն եկամուտ

Խաղային հաշիվներին առկա մնացորդը հաշվետու ժամանա-կաշրջանի ավարտի դրությամբ (ՀՀ դրամ)

7.1

7.2

7.3

7.4

7.5

7.6

7.7

7.8

7.9

7.10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

_______________

(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

 

____________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

     
   

______________________

(ստորագրությունը)

 

Լրացման կարգ

 

1. Հաշվետվության 1-ին կետը լրացվում է վերահսկող մարմնի կողմից։

2. Հաշվետվության 2-րդ կետում լրացվում է կազմակերպության (բուքմեյքերային գործունեության կազմակերպչի) անվանումը։

3. Հաշվետվության 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։

4. Հաշվետվության 4-րդ կետում լրացվում է լիցենզիայի համարը (համարները)։

5. Հաշվետվության 5-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանը։

6. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում է կազմակերպչի ինտերնետային կայքի հասցեն։

7. Հաշվետվության 7-րդ կետի 7.1-ին սյունակում լրացվում է բուքմեյքերային գործունեության մասնակիցների խաղային հաշիվներին առկա մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ (ՀՀ դրամ):

8. Հաշվետվության 7-րդ կետի 7.2-րդ սյունակում լրացվում է բուքմեյքերային գործունեության մասնակիցների խաղային հաշիվներին մուտքագրված միջոցների հանրագումարը։

9. Հաշվետվության 7-րդ կետի 7.3-րդ սյունակում լրացվում է բուքմեյքերային գործունեության մասնակիցների խաղային հաշիվներից ելքագրված միջոցների հանրագումարը։

10. Հաշվետվության 7-րդ կետի 7.4-րդ սյունակում լրացվում է բուքմեյքերային գործունեության մասնակիցների կողմից կատարված խաղադրույքների հանրագումարը։

11. Հաշվետվության 7-րդ կետի 7.5-րդ սյունակում լրացվում է բուքմեյքերային գործունեության մասնակիցների կողմից գրանցած շահումների հանրագումարը։

12. Հաշվետվության 7-րդ կետի 7.5-րդ սյունակում լրացվում է «խաղացողն ընդդեմ խաղացողի» կանոններով կազմակերպված ինտերնետ շահումով խաղերից ստացված եկամուտը։

13. Հաշվետվության 7-րդ կետի 7.6-րդ սյունակում լրացվում է բուքմեյքերային գործունեությունից հաշվետու ժամանակաշրջանում բոնուս ստացած անձանց քանակը (ընդ որում՝ միևնույն անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մեկից ավելի անգամ բոնուս ստացված լինելու դեպքում տվյալ անձը հաշվարկվում է որպես մեկ անձ)։

14. Հաշվետվության 7-րդ կետի 7.7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում խաղացողներին տրված բոնուսների հանրագումարը (ՀՀ դրամ)։

15. Հաշվետվության 7-րդ կետի 7.8-րդ սյունակում լրացվում է «խաղացողն ընդդեմ խաղացողի» կանոններով կազմակերպված բուքմեյքերային գործունեությունից ստացված եկամուտը։

16. Հաշվետվության 7-րդ կետի 7.9-րդ սյունակում լրացվում է ինտերնետ շահումով խաղերի գործունեությունից համախառն եկամուտը:

17. Հաշվետվության 7-րդ կետի 7.10-րդ սյունակում լրացվում է խաղային հաշիվներին առկա մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի ավարտի դրությամբ (ՀՀ դրամ):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

 

11.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2026 թվական: