ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 86-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (18.09.2026-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.14-2026.09.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.09.2026
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
10.09.2026
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«10» սեպտեմբերի 2026 թ.

N 86-Ն

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 15-րդ հոդվածի 21-րդ մասով.

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի իրականացման կարգն ու մեթոդաբանությունը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Սույն հրամանը կիրառվում է մասնագիտական կրթության համապատասխան որակավորման կրթական չափորոշիչների պրակտիկայի բաղադրիչին համապատասխան՝ մինչև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտային որակավորումների շրջանակի ու արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման շրջանակային նկարագրի սահմանումները և մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ՄՈՒՀ) կողմից որակավորման ծրագրի հաստատումը։

3. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, առավելագույնը երկու ուսումնական տարվա ընթացքում, ՄՈՒՀ-երն իրենց կողմից իրականացվող մասնագիտությունների բոլոր որակավորումների պետական կրթական չափորոշիչների և մոդուլային ծրագրերի շրջանակում կազմակերպվող ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների ծրագրերը համապատասխանեցնում են սույն կարգով սահմանված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համապատասխան ձևին և մեթոդաբանությանը՝ մշակելով առնվազն մեկ գործնական աշխատանքային ուսուցման (այսուհետ՝ ԳԱՈՒ) մոդուլային ծրագիր։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Նախարար՝

 

9/10/2026

Ժ. ԱնդրեասՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

10 սեպտեմբերի 2026 թ.

N 86-Ն հրամանի

 

ԿԱՐԳ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2026 թվական: