ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 410-Ն ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1954-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1364-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (19.09.2026-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.14-2026.09.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.09.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2026 թվականի N 1364-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 410-Ն ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1954-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը և թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանելու մասին» N 410-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. 2027 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, ինչպես նաև 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը կարող են իրականացվել նաև թվային համակարգի միջոցով։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին կետով՝

«2.1. Եթե մինչև 2027 թվականի հուլիսի 1-ն աշխատանքային հարաբերությունների ծագումն իրականացվել է թվային համակարգի միջոցով, ապա փոփոխումը և դադարումը ևս իրականացվում է թվային համակարգի միջոցով։».

3) 5.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 6-րդ կետից հանել «, իսկ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիների մուտքը՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով» բառերը.

5) 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում է նույնականացման քարտում» բառերը փոխարինել «Թվային համակարգում կիրառվում է անձը հաստատող փաստաթղթում» բառերով, ինչպես նաև հանել «, իսկ օտարերկրացիների համար՝ այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 285-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների» բառերը.

6) 12-րդ կետի՝

ա. 6-րդ և 6.1-ին ենթակետերից «կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը» բառերը հանել.

բ. 6-րդ ենթակետում «եթե աշխատանքի ընդունվողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո «*» նշանը հանել.

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1954-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման վերնագրում «2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ» բառերը փոխարինել «2027 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ» բառերով.

2) որոշման 1-ին կետում «2026 թվականի հունվարի» բառերը փոխարինել «2027 թվականի հուլիսի» բառերով.

3) որոշման 2-րդ կետում «2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրում իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով), ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով» բառերը փոխարինել «մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերը, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը գործատուները թվային համակարգ են մուտքագրում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի հունիսի 30-ը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը չեն ընդունվել թվային համակարգի միջոցով)» բառերով.

4) որոշման հավելվածի վերնագրում «2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ» բառերը փոխարինել «2027 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ» բառերով.

5) որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերում «2026 թվականի հունվարի» բառերը փոխարինել «2027 թվականի հուլիսի» բառերով.

6) որոշման հավելվածի 6-րդ կետում «2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2028 թվականի հունիսի 30-ը» բառերով.

7) որոշման հավելվածի 8-րդ կետից հանել «, իսկ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիների մուտքը՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով» բառերը.

8) որոշման հավելվածի 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում է նույնականացման քարտում» բառերը փոխարինել «Թվային համակարգում կիրառվում է անձը հաստատող փաստաթղթում» բառերով, ինչպես նաև հանել «, իսկ օտարերկրացիների համար՝ այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 285-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների» բառերը.

9) որոշման հավելվածի 10-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերից հանել «կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը» բառերը.

10) որոշման հավելվածի 17-րդ կետում «Եթե աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը մինչև 2026 թվականի ավարտը չի մուտքագրվել թվային համակարգ և նույն տարում» բառերը փոխարինել «Եթե մինչև 2027 թվականի հուլիսի 1-ն աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը 2027 թվականի հուլիսի 1-ից մինչև 2028 թվականի հունիսի 30-ը չի մուտքագրվել թվային համակարգ և նշված ժամանակահատվածում» բառերով.

11) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17.1-ին կետով՝

«17.1. Սույն կարգով սահմանված աշխատանքային պայմանագրերը թվային համակարգ մուտքագրելու կարգավորումները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 95.1-ին հոդվածով սահմանված դեպքերի վրա, անկախ այն հանգամանքից, թե աշխատանքային պայմանագիրը երբ է կնքվել։»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության և 2-րդ կետի 9-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան