ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1355-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (03.10.2026-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.14-2026.09.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.09.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2026 թվականի N 1355-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 5-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Թեմատիկ տարածական տվյալների խումբը ներառում է հատուկ պահպանվող տարածքների, բնական աղետների, գյուղատնտեսության, կլիմայի, ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի աղտոտվածության և մոնիթորինգի, անտառների, երկրաբանության, արտադրության, կենդանական և բուսական տեսակների տարածման, պատմամշակութային հուշարձանների, ջրագրության, տրանսպորտային ցանցի, հողերի աշխարհագրության, ինչպես նաև այլ ոլորտների վերաբերյալ տարածական տվյալներ։»։

2. Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ գլխով՝

 

«ԳԼՈՒԽ 16. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ԱԿՏԵՐԻ ԹԵՄԱՏԻԿ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇԵՐՏԵՐԸ

 

209. Սույն թեմատիկ խմբի տարածական տվյալների շերտերի ստեղծման հիմնական նպատակն է ապահովել պետական կառավարման թափանցիկությունը, բարելավել տարածական պլանավորումը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ապահովել տվյալների համադրելիությունը տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի այլ շերտերի հետ:

210. Սույն թեմատիկ խմբի յուրաքանչյուր տարածական շերտ, ոլորտային առանձնահատկություններից ելնելով, ներկայացված է կետային, գծային կամ պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով.

1) Արտաքին նույնականացուցիչ (Id).

2) Ակտի տեսակ (ActType) - ակտի տեսակը (օրինակ՝ առաջադրանք, թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն)՝ նշելով կոնկրետ ակտի տեսակը ըստ համապատասխան ոլորտի.

3) Ակտի կատեգորիա (PermitCategory) - ակտի կոնկրետ ենթախմբի անվանումը: Օրինակ՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք, ջրօգտագործման թույլտվություն, շինարարության թույլտվություն և այլն.

4) Ակտի համարը (ActNumber) - տվյալ մարմնի կողմից տրամադրված նույնականացուցիչը.

5) Ակտի ընդունման ամսաթիվը (ActStartDate) - վարչական ակտի ընդունման ամսաթիվը.

6) Ակտի ավարտի ամսաթիվը (ActEndDate) - վարչական ակտի գործողության ավարտի ամսաթիվը.

7) Ակտը տրամադրող մարմնի անվանումը (IssuingAuthority) - վարչական ակտը տրամադրող լիազոր մարմնի անվանումը.

8) Ակտի հասցեատիրոջ անվանումը (HolderName) - ակտի հասցեատիրոջ (շահառուի) անվանումը (իրավաբանական անձանց համար) կամ անունը, ազգանունը (ֆիզիկական անձանց համար).

9) Ակտով սահմանվող գործողության հակիրճ նկարագիրը (ActDescription) - ակտով նախատեսված գործողության հիմնական նկարագիրը.

10) Ակտի կարգավիճակը (Status) - ակտի ընթացիկ կարգավիճակը (գործող, կասեցված, դադարեցված, ուժը կորցրած և այլն).

11) Տարածական օբյեկտի X կոորդինատ.

12) Տարածական օբյեկտի Y կոորդինատ.

13) Մարզի անվանում (Marz_Name).

14) Համայնքի անվանում (Community_Name).

15) Սկզբի ամսաթիվ (Start_Date).

16) Վերջին ամսաթիվ (End_Date):

 

Աղյուսակ 1. Տարածական շերտերի հիմնական հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer(10)

Ակտի տեսակ (ActType)

VarChar(50)

Ակտի կատեգորիա (PermitCategory)

VarChar(50)

Ակտի համարը (ActNumber)

VarChar(20)

Ակտի ընդունման ամսաթիվը

(ActStartDate)

Date

Ակտի ավարտի ամսաթիվ (ActEndDate)

Date

Ակտը տրամադրող մարմնի անվանումը

(IssuingAuthority)

VarChar(100)

Ակտի հասցեատիրոջ անվանումը

(HolderName)

VarChar(150)

Ակտով սահմանվող գործողության

հակիրճ նկարագիրը (ActDescription)

VarChar(255)

Ակտի կարգավիճակը (Status)

VarChar(15)

Տարածական օբյեկտի X կոորդինատ

(X_coord)

Double (10)

Տարածական օբյեկտի Y կոորդինատ

(Y_coord)

Double (10)

Մարզի անվանում (Marz_Name)

VarChar(30)

Համայնքի անվանում (Community_Name)

VarChar (70)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

»:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասնհինգերորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2026 թվական: